«Ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»,-տիկին Մակունց, 95 տոկոսը սա է պահանջում
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև»,-տիկին Մակունց, 95 տոկոսը սա է պահանջում
ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը պետք է լուծել, ասում է իշխող խմբակցության ղեկավարը եւ ոչ մեկը նրան չի հարցնում, իսկ ինչ ճգնաժամի մասին եք ասում, ով է ստեղծել այդ «ճգնաժամը»։Ոչ մեկը չի հարցնում՝ դուք եք հորինել մտացածին ճգնաժամ, ձեր ականն եք ներմուծել ՍԴ, նրան վարձատրում եք պետական բյուջեի միջոցներով, վարձատրում եք այդ «ճգնաժամը» մատից ծծելու համար եւ հիմա, կանգնել եք այդտեղ եւ աչուկները թարթելով ասում եք, թե մեր երկրի բնակչության 95 տոկոսը պահանջում է ձեր իսկ հորինած «ճգնաժամը» հաղթահա՞րել։
Դուք կամ մեր երկրում չեք ապրում, կամ դեռ ձեր ոտքերը ամպոտ են, հուշեմ, երազախաբ չլինեք՝ այլեւս չկա այն 95 տոկոսը, որը ձեզնից ինչ-որ ակնկալիք ունի, համակերպվեք, դուք շատ արագ մսխեցիք տոկոսները, մարդկանց մեծամասնության հավատը, հետհաշվարկը սկսված է եւ ձեր երբեմնի ընտրազանգվածի մեծամասնությունը ապշած է իր իսկ ընտրությունից եւ ինքը զինքը չի ներում։ Իջեք գետնին, սթափվեք, գժուկներ։
Եւս մեկ հարց՝ իսկ ի՞նչ եք մտածում այն մասին, որ եվրոպական կառույցներից մեկը մյուսի հետեւից հնչում են զգաստացնող կոչեր, հորդորներ, հայտարարություններ,օր-օրի ավելի կոշտ, ուղղված ՀՀ իշխանությանը, պահանջելով չխախտել սահմանադրական կարգը երկրում, պահանջելով մնալ իրավական պետության սահմանների մեջ։
Հրապարակավ հիշեցնեմ ձեզ, դիցուք, հերթական կոչ-հորդորը Վենետիկի հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյից։ Կարդացեք նյութիս վերջին մասում։ Շարունակեմ, ՍԴ դատավորները, բացի ձեր դրածոյից շարունակում են աշխատել, կատարելով օրենքով եւ Սահմանադրությամբ իրենց վերապահված գործառույթները։ Մինչդեռ դուք, հարգելի մեծամասնություն, իրոք գտնվում եք ճգնաժամի մեջ եւ ձեր շուրջն իրական ճգնաժամային բոլոլա է, որը գնալով ահագնանում է։
ԱԺ առաջիկա արտահերթ նիստում, երբ կփորձեք փոխել ԱԺ Կանոնակարգ-օրենքը, հերթական անգամ հրապարակավ տապալելով սահմանադրական կարգը մեր երկրում, կկատարեք եւս մեկ հանցագործություն, որի համար պատասխան եք տալու, երբ կունենանք արդար Հայաստան։
Հետաքրքիր է, էդ ո՞ր իրավաբաններն են ձեզ խորհուրդներ տալիս եւ ձեր ապաշնորհ պատգամավորների համար/ ճանաչո՞ւմ ենք, չէ, հո լուսնից չեք բերել, նրանք մեր կողքին, նույն երկրում են ապրել, գիտենք նրանց գրագիտություն էլ, անգրագիտություն էլ եւ գիտենք նաեւ մարդկային որակները/ էդ ո՞ր իրավաբաններ են գրել այդ խայտառակ նախագիծը։ Լավ, բա մեկնումեկիդ մտքով չանցավ սովորական դասատուական գործ անել, բացել Սահմանադրությունը եւ կետ առա կետ համեմատել ձեր նախագծի հետ, կտեսնեիք որ դա ոչ մի աղերս չունի երկրի գլխավոր օրենքի հետ եւ ամբողջովին հակասահմանադրական է։
Իսկ հիմա, պարզապես կարդացեք պարոն Բուքիքիոյի կոչը եւ փորձեք հասկանալ, թե ձեզ ինչ եեն ասում։ Խնդրեմ․<2019-ի հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության պատճառով: Կիսում եմ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների մտահոգությունն այս հարցի շուրջ:
Կցանկանայի հիշեցնել Վենետիկի հանձնաժողովի՝ 2019 թվականի հոկտեմբերին ընդունած եզրակացությունում նշվող առաջարկությունների մասին առ այն, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է շարունակի իրապես կամավոր լինել, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա և պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա:Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն:Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև:Կրկին կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և խուսափել այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը»: