16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել հայտարարությամբ,որտեղ պատրաստակամություն է հայտնում վաղն ևեթ վերադառնալ Հայաստան պատասխանելու հարցերին՝ պայմանով,որ Փաշինյանն ապահովի հրապարակայնությունն ու համապատասխան մարմինների ղեկավարների ներկայությունը։

Ժամանակին Գևորգը համարում էր,որ Նիկոլն ազնիվ է իր նպատակներում,ես նման իլուզյաներ չեմ ունեցել,քանի որ չի կարող իր նպատակներում ազնիվ լինել մի մարդ,ով հասարակությունը բաժանում է սևերի և սպիտակների,արշավ է ձեռնարկում դատական և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների վրա։

Մարդ,ով դեռևս 2018թի ամռանը սուտ հայտարարություն արեց, թե մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է,այդպես էլ 10 զոհերի հետ կապված որևէ նոր բան չհայտնաբերելով։

Կոստանյանը Փաշինյանին բացառիկ շանս է ընձեռում ապացուցելու,որ նա երբեմն կարող է ազնիվ լինել իր նպատակներում։

Գնդակը Նիկոլի դաշտում է ։

Հ.Գ.Այդուհանդերձ պատրանքներին ապավինելն ինքնախաբեություն է»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ