01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայկական կողմի նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: ՀՀ վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի զարգացնել ՀՀ-ԵՄ հետագա համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերը:

Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է, որ կարևորում է Հայաստանի ընտրած բարեփոխումների ճանապարհը:

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել հունիս ամսին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովից իրենց սպասելիքների շուրջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները խորը անհանգստություն են հայտնել  վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածության կապակցությամբ։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ