Պահեք այնպես, որ կարողանաք սեփական անձը զսպել սովորեք
Ինչպես Պահք պահել: Պահեք այնպես, որ կարողանաք սեփական անձը զսպել սովորեք: Մի հայհոյեք, ֆեյսբուքում վատ բաներ մի գրեք, ներեք, զիջեք, ներողություն խնդրեք, մի բամբասեք, սանձեք լեզուն: Համբերեք ու դիմացեք: Առակների գիրքը կարդացեք: Սիրաքի գիրքը: Սաղմոսներ: Գոնե 4 Ավետարաններից մեկը կարդացեք: Կենդանական ծագման կերակուր մի կերեք: Եղածն էլ քիչ կերեք: Եկեղեցի գնացեք: – Այսօր սկսվում է Առաջավորաց հնգօրյա պահքը: Իսկ Մեծ Պահքը սկսվում է Փետրվարի 24-ին: (Առաջին կոմենտում կդնեմ պահքի մասին 11 ձայնագրություններ, որ հավելյալ ու մանրամասն ավելի կպատմեն այս բաների մասին: Դրեք ձեր էջին, պետք կգա:) Հիշե՛ք: Պահքի նպատակը նիհարելը չի, այլ սեփական անձը զսպել ու լեզուն սանձելը:
Արմեն Հարեյան