24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԽԽՎ-ի «դեղին քարտը» և «սառը ցնցուղ»՝ Փաշինյանի համար. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԵԽԽՎ-ի «դեղին քարտը» Փաշինյանին

ԵԽԽՎ դիտորդներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ… ԵԽԽՎ համազեկուցողները, որքան կարելի է հասկանալ հրապարակված տեքստից, բավական լավ տեղյակ են Հայաստանի վարչապետի կողմից վարվող բեսպրեդելային քաղաքականությունից….

Հայտարարության վերջին պարբերությունում ԵԽԽՎ դիտորդները նշում են, որ Հայաստանում քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կընկալվեն որպես ճնշում դատական համակարգի վրա և կոչ են արել բոլոր կողմերին նվազեցնել ստեղծված լարվածությունը, որը կարող է վնաս հասցնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնցով շահագրգռված է նաև Եվրոպայի խորհուրդը…

Ինչպես կասեն՝ “И ежу ясно…”, թե ԵԽԽՎ դիտորդների հայտարարության հասցեատերն ով է…

Իհարկե, չի բացառվում, որ «փողոցային» ժողովրդավարության ջատագով Փաշինյանն իրեն բնորոշ ձևով շարունակի իր պրիմիտիվ սադրանքները և դարակազմիկ «գրիչառեպորտաժային» բացահայտումները ՍԴ նախագահի և ՍԴ դատարանի վերաբերյալ էլ ավելի սրելով իրավիճակը…

Ամեն դեպքում ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունը՝ կապված ՍԴ-ի շուրջ իշխանությունների կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության հետ արժանացավ ԵԽԽՎ ուշադրությանը ու «սառը ցնցուղ» է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար…

Չեմ զարմանա, եթե վաղը «ԻՔ»-ական մի քանի անմեղսունակ պատգամավոր պատեպատ տան և ասֆալտին փռեն նաև ԵԽԽՎ համազեկուցողներին…

Հ.Գ. Հայաստանի իշխանությունները և հատկապես վարչապետ Փաշինյանն այսուհետ լավ կլինեն իրենց նեղ անձնական և թիմային շահերը վեր դասելով պետական շահերից քիչ խնդիրներ ստեղծեն Հայաստանի համար ու անամոթաբարո դրա մեջ մեղադրեն իրենց ընդդիմախոսներին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ