23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը չի տիրապետում Ղարաբաղի խնդրին, ցանկություն էլ չունի տիրապետելու. Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին:

Գրառման մեջ ասվում է.

«Մի քանի դիտարկում ժնևյան բանակցությունների առիթով։

1. Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի թեմայով որևէ փաստաթուղթ չկա բանակցային սեղանին և բանակցություն էլ չկա։

Նրա ասածի մեջ և՛ սուտ կա, և՛ ճշմարտություն։

Սուտն այն է, որ բանակցություն կա և սեղանին այն փաստաթուղթն է, ինչ մնացել է նախորդ իշխանությունից։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք բավական ինտենսիվ են։

Ճշմարտությունն այն է, որ Փաշինյանն անկեղծորեն դա բանակցություն չի համարում։ Ավելին՝ ամեն ինչ անում է, որ սեղանի վրա որևէ փաստաթուղթ չլինի, ինքը որևէ կերպ չմասնակցի բանակցություններին և պատասխանատվությունը թողնի ղարաբաղցիների վրա։

Նիկոլն ուզում է այլոց բերանով մերժել Մադրիդյան սկզբունքները՝ դրանով իսկ փաստացի տապալելով բանակցային գործընթացն ու մեծացնելով պատերազմի հավանականությունը։

Պատասխանատվությունից խուսափելու և այն այլոց վրա բարդելու համար Փաշինյանը Ղարաբաղում «քաստինգ» է հայտարարել։

Փաշինյանը չի տիրապետում Ղարաբաղի խնդրին ու ցանկություն էլ չունի տիրապետելու։

2. Մնացականյանը երկու օր և ժամերով բանակցում է (ՀՀ ԱԳՆ–ը օգտագործում է «հանդիպում», համանախագահների ու արտգործնախարարների համատեղ հայտարարությունը «քննարկում», ադրբեջանցիները՝ «բանակցություն» ձևակերպումները) Մամեդյարովի հետ։ Թեման՝ 2019 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:

Ադրբեջանցիներն ասում են, որ նման ինտենսիվ բանակցություններ վերջին տարիներին չէին եղել։

Հետաքրքի՞ր է, թե ինչու են մերոնք ստում, թե բա ոչ մի բանակցություն չկա, մինչդեռ խոսվում է 2019–ին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Չէ՞ որ պայմանավորվածությունները բանակցություններով են ձեռք բերվում, այլ ոչ թե հանդիպումներով։

Հետաքրքիր է նաև, թե ուրիշ ի՞նչ են անելու ՀՀ իշխանությունները՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար։ Նախորդ անգամ այդ ծրագրի շրջանակներում ադրբեջանցի «բլոգերը», «ճեղքելով» անվտանգության աշխատակիցների հոծ շարքերը, հայտնվեց հայկական միջավայրում և ուղիղ շփվեց ՀՀ վարչապետի հետ։ Դա Իտալիայում էր։ Հիմա նույնը Հայաստանո՞ւմ է սպասվում։ Իսկ միգուցե մուղա՞մ է սպասվում Ստեփանակերտում։

3. Փաշինյանը ուզի, թե չուզի, պետք է մի օր հստակ հայտարարի, թե ո՞րն է իր մոտեցումը Ղարաբաղի հարցում և դա անի առանց «կռուտիտի»։

«Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեք կողմին» ձևակերպումը միջազգային մասշտաբի պոպուլիզմ է, իսկ բանակցությունները տապալելու փորձը՝ միջազգային մասշտաբի արկածախնդրություն»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ