17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Գնա սուրճ խմի նախկինների հետ- դու գնա խմի». հեղափոխությունից հետո՝ առաջին անգամ, Մարուքյանը սա խայտառակություն որակեց

ԱԺ Իմ քայլը խմբակցությունը տապալեց ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելը:

Հունվարի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

Խորհրդարանը քննարկել էր քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը:

Հանձնաժողովի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Անի Սամսոնյանը նշել էր, որ հանձնաժողովը գործելու է 6 ամիս ժամկետով: Նա առաջարկել է քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 11:

Այսօր քվեարկությունից առաջ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմեց Իմ քայլին՝ հույս հայտնելով, որ երեկվա որոշումը վերաիմաստավորած կլինեն և չեն տապալի հանձնաժողովի ստեղծումը. «Եթե տապալեք, դա վատ նախադեպ է ստեղծելու խորհրդարանական Հայաստան ունենալու մեր բռնած ճանապարհին: Ես երեկ տեղեկացրել եմ որ այն լուրջ քաղաքական հետընթաց կարող է արձանագրել մեր ժողովրդավարության իմաստով»:

ԲՀԿ-ականներն իրենց հերթին հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու հանձնաժողովի ստեղծմանը:

«Դա կարող է անել Երևան քաղաքի ավագանին: Մենք առաջարկում ենք քննությունն անցկացնել ավագանու միջոցով»,-հայտարարեց իշխող ֆրակցիայի ղեկավարը՝ Լիլիթ Մակունցը՝ տեղեկացնելով, որ Իմ քայլը չի մասնակցելու քվեարկությանը:

Իմ քայլը քվեարկությանը չմասնակցեց՝ բացառությամբ Լենա Նազարյանի, ով դեմ քվեարկեց: Հանձնաժողովի ստեղծումը տապալվեց, կողմ քվեարկեց 39 պատգամավոր, դեմ՝ 2:

Քվեարկությունից հետո Մարուքյանը հայտարարեց, որ այս քվեարկությամբ մեծամասնությունը ցույց տվեց, որ քաղաքական կամք չունի Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար.

«Հարցը խորհրդարանում է եղել և Երևանի ավագանին չի որոշում խորհրդարանի լիազորությունների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը:

Տիկին Մակունց, եթե կարծում եք, որ Երևանի ավագանին է դա որոշում, ես ուղղակի հիասթափված եմ: Ես ուզում եմ ասել, որ սա վատ նախադեպ է, նման նախադեպ չի եղել նույնիսկ նախկին խորհրդարանում, երբ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ձևով, նման ճանապարհով տապալվեն:

Սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու:

Այսօր հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում նման ետընթաց է արձանագրվում, ինչով դուք ցույց եք տալիս, որ վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը՝ ստեղծվելիք հանձնաժողովում ունենալով մեծամասնություն: Սա խայտառակություն է»։

«Ես Ձեզ կոչ եմ անում մի քիչ կոռեկտ արտահայտվել: Եթե կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ նախկին խորհրդարանի Ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Ազգային ժողովում, դիմելով Էդմոն Մարուքյանին, հայտարարեց Իմ քայլի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Հաշտվեք մտքի հետը, որ նոր խորհրդարանում եք: Ինչ վերաբերում է նրան, թե սա խայտառակություն է, ապա եթե քննիչ հանձնաժողով եք ուզում, գնացեք Դավիթ Խաժակյանի հետ խոսեք, թող այնտեղ լինի»,-ասաց Ռուբինյանը:

Մարուքյանը լքեց իր տեղը, մոտեցավ Ռուբինյանին ու «խորհուրդներ տվեց»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Մարուքյանի արածը կոռեկտ չէ. «Պարոն Մարուքյան, Ձեզ նախազգուշացում է հայտարարվում»:

Հիշեցնենք, ավելի վաղ Իմ քայլը տապալեց քննիչ հանձնաժողով ստեղծելու ԼՀԿ-ի նախաձեռնությունը, ինչը Մարուքյանը խայտառակություն որակեց՝ նշելով, որ նույնիսկ նախկին խորհրդարնաում նման բան չի եղել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ