24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վանեցյանը Փաշինյանի գործողությունների հետ կապված մեզ դեռ բացատրություններ պիտի տա

«Կուտոյանի մահվան փաստից հետո անգամ ատելության խոսքը և մեղադրանքները լայն տարածում գտան սոց․ցանցերում, և «գլխավոր իշխանավորը», ով հայտնի է իր լայվերով, սոց․ ցանցերում իր խոսքով, որևէ սաստում չարեց, որևէ կերպ չզսպեց նման գնահատականները»։ Այս մասին 24TV-ի եթերում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Բանախոսը կարծիք հայտնեց, որ Վանեցյանը վաղուց է քաղաքական հայտ ներկայացրել, սակայն նա Փաշինյանի հետ իր գործակցության ժամանակահատվածի մասով տեղ գտած մի շարք իրադարձությունների հետ կապված դեռ պետք է որոշակի մեկնաբանություններ տա․ մասնավորապես՝ Օրենսդիր մարմնի շրջափակման,հանրապետության հրապարակից դատավորներին սպառնալու և այլ դեպքեր։

 

ՀՀԿ ԳՄ անդամն արձանագրեց, որ իրենք պատերազմ հաղթած կուսակացություն են, քրիստոնեական արժեքներով են առաջնորդվում և իրենց քննադատական մոտեցումներում վերացարկվում են անձերից, քանի որ կարևորը պետական շահն է, պետական քաղաքականությունը։
Շարմազանովը կարծիք հայտնեց նաև, որ ներկա իշխանությունները ԼՂ հարցի մասով տեսլական չունեն։ Այն, ինչ հնչեցվել է, ընդհանրական տեքստեր են, որոնք խիստ ռիսկային են։

Մանրամասները՝ տեսանյութում։

24news.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ