06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Երեքուկես ժամ տեւած հանդիպում եւ Ադրբեջանի ուլտիմատումը /վերջնագիր/» . Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեքուկես ժամ տեւած հանդիպում եւ Ադրբեջանի ուլտիմատումը /վերջնագիր/

Ադրբեջանն իր պահանջներն է դրել ու չորով պնդել դրանք, Ադրբեջանը կոնկրետ գիտի ինչ է ուզում, ումից է ուզում եւ երբ է ուզում։ Հայաստանը լուռ է, համենայնդեպս՝ հրապարակավ լուռ է եւ այս պահի դրությամբ չկա պաշտոնական որեւէ տեղեկություն հանդիպման մասին։

Հանդիպման մասին տեղեկություններ միայն Ադրբեջանն է տարածում, մերոնք քնած են երեւի։ Իսկ Ադրբեջանը հանդարտ եւ ինքնավստահ հարցը սրում է եւ տանում առաջ, Ահա, թե ինչ է նրա ուզածը այս պահի համար ․

ա․ Քայլը 1․ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը:

բ․ Քայլ 2․ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը միայն Ադրբեջանի կազմում է ուզում, եւ՝ իրենց Սահմանադրության ու օրենքներին համահունչ:

Մյուս քայլերը, այս երկու էականից հետո․․․Եվ կհասնեն Սյունիք ու Վայոց ձոր․․Մուղամով․․երկձայն…

Նաեւ՝ այլ լուծում չի պատկերացնում սրանից զատ, դե, իսկ ռազմականը նրա համար միշտ կա ու կա․․.

Հ․Գ․Դե, թավշիզմի գաղափարակիրներ ջան, այժմ էլ բռնեք վեր-վերի, քամին ծափ տա , դուք պարեք…

Վերելակներում․․․«կիրթ» Ալիեւնը այ սա արեց, իսկ դո՞ւք․․․․․Չէ մի չէ՝ ամաժողովրդական, իրականում՝ գաղտնի, մութ եւ անձայն․․․»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ