24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանին նախկին գործընկերները ևս քննադատում են

հայտնում է․ «2019 թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 332 հոդված, որոնցից 82-ը եղել է բացասական, 29-ը՝ դրական, 221-ը՝ չեզոք։

Աննա Հակոբյանի մասին այս տասնօրյակ ավելի շատ բացասական հոդվածներ են դիտարկվել։

Մամուլում կրկին նշվում է, որ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ թոռ Ռաֆիկ Մաշադյանն աշխատում է ՊԵԿ-ում, բացի նրանից այնտեղ են աշխատում այլ բարեկամներ ևս։ Ըստ մամուլի, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է ՊԵԿ, նրան դիմավորում են Մաշադյանի բարեկամները։

Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանն, անդրադառնալով Աննա Հակոբյանի դիրքեր այցելությանն ու գործունեությանը, ասել է, որ նրա վարած քաղաքականությունը չի բարձրացնում Հայաստանի վարկանիշը։ Նա նաև հավելել է, որ Աննա Հակոբյանի նախկին գործընկերները ևս քննադատում են նրան, ինչը նշանակում է, որ Աննա Հակոբյանը պետք է հետևություններ անի։

Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանն էլ կարծում է, որ Աննա Հակոբյանի նման քայլերն այլ բանի մասին են խոսում։ Ըստ Սամսոնյանի, անգամ իշխանական կուլիսներում են խոսում, որ Աննա Հակոբյանը քաղաքական ավելի մեծ ներգրավվածություն ունենալու ցանկություն ունի։

Լիլիթ Թումանյանն էլ, իր խոսքում նշել է, որ դիրքեր այցելությունն ավելի շատ PR քայլ է, քան հոգատարություն։ Ըստ նրա, իրական հոգատարությունը մարդկանց ի ցույց չեն դնում։

Նշվում է, որ «Սիթի օֆ Սմայլ» հասարակական կազմակերպության ներդրումերը պակասել են։ Ըստ լրատվական հրապարակումների, երրորդ եռամսյակում՝ ապրիլ-հունիս ամիսներին, «Սիթի օֆ Սմայլ»-ին նվիրաբերել են ընդհանուր առմամբ 232 մլն 922 հազար դրամ: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին Աննա Հակոբյանի ղեկավարած այս հիմնադրամի մուտքերը նվազել են ավելի քան 6,2 անգամ:

Նշվում է, որ 1 տարվա ընթացքում Աննա Հակոբյանի վարսահարդարին պետական բյուջեից հատկացվել է 10,555,175 ՀՀ դրամ (ավելի քան 22,000 ԱՄՆ դոլար)։ Այդ միջոցներից 5,499,209 դրամ դրամ ծախսվել է Սոֆյա Նավասարդյանի 13 գործողումների վրա։

Որպես դրական լուր, դիտարկվել է այն փաստը, որ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր «Diplomatic World» ամսագրին։

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Աննա Հակոբյանի դիրքեր այցելությունը և նշել, որ  քաջալերում ենք մեր կանանց, քույրերին, դուստրերին ու մայրերին՝ չտատանվել տնտեսական, քաղաքական, հանրային ակտիվություն ցուցաբերել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ