Որ «նոր Հայաստանում» թացը չորից չի տարբերվում, բայց դա դեռ չի նշանակում բոլորս հիշողությունից ու մտածելու կարողությունից զուրկ ենք
1. Ի՞նչ կապ ունի տիկինը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հ/կ ի հետ, որի գործունեությամբ նա PR-վում է, ավելին, այդ հ/կ-ի ամբողջ գործունեությունը վերագրում է իրեն։ Իրականությունը գալիս է ասելու, որ տիկինն իրականում չունի այն կապն ու ներդրումը այս հ/կ-ի ստեղծման ու գործունեության մեջ, ինչպիսին, որ ներկայացնում են։ Տիկնոջ ու նրան երկրպագողների թեթև ձեռքով հանրությանը չի ասվում, որ այդ հ/կ-հիմնման, կայացման, զարգացման գործում բացառիկ դեր է ունեցել ….։ Տիկինն ու իր շրջապատը լռում և տիկնոջն են վերագրում այդ հ/կ-ի հիմնադրի տիտղոսը, ինչը իրականության հետ կապ չունի։
3. Այս ամենն ակնհայտորեն տեղիք են տալիս տիկնոջ արդեն այս կառույցի ղեկավարի կարգավիճակում մասնագիտական, ազնիվ ու բարեխիղճ գործունեությունը կասկածի տակ առնելու համար։ Հանուն պաշտոնի սեփական կենսագրությունը կեղծած մարդը թերևս դժվար դիմանա որևէ պաշտոնյայի հայտարարագիրը ըստ օրենքի պահանջի ներկայացնելու, դրանցում թեթև ու որևէ կողմին ձեռնտու խմբագրումներ չանելու գործում։ Մարդն ի սկզբանե խախտելով կոռուպցիայի կանխարգելման պարտավորությունը հետո դժվար թե կարողանա հրաժարվել այդ արատավոր վարքագծից։
4. Բաց աղբյուրների ու տեղեկատվության հասանելիության այս օրերում նման բացահայատ տհաճ կեցվածքն արդեն իսկ խոցելի է դարձնում այդ կառույցում սավառնելիք արդարամտությունը, ազնվությունը, բարոյականությունն ու օրինապահությունը։
Արդեն կարծես նորմալ է, որ «նոր Հայաստանում» թացը չորից չի տարբերվում, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորս հիշողությունից ու մտածելու կարողությունից զուրկ ենք։ Այդ կառույցի նախկին ղեկավարի արած անուրանալի, մասնագիտական բարձր որակներով աշխատանքը միտումնավոր մոռացության տալ, թաքցնել, ինչ է թե նա աշխատել է նախորդ իշխանությունների օրոք առնվազն փոքրհոգություն է, սեփական մասնագիտական որակների հանդեպ անվստահություն ու բարդույթ։ Լիահույս եմ, որ գոնե բարոյական չափումները դեռ կենդանի են ու այս հարցերի մասին արդեն պաշտոնյա տիկնոջ կողմից պարզաբանումներ կհնչեցվեն»։