«Երբ մառախուղը ցրվի ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն… Կպատմեմ Սորոսի մասին ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ…»
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/11/976822.jpg)
Երբ մառախուղը ցրվի ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն, այս ամենի մասին անպայման գիրք եմ գրելու: Պատմելու եմ թե ինչերի միջով անցա ես ու անցկացրեցի իմ մտերիմ ընկերներին, թե ինչ հետապնդումների ենթարկվեցի, ինչպես էին վախից համր և անտարբեր ձևանում իմ գրական գործունեության հետ առնչվող մարդիկ, ինչպես էի դիմակազերծում իմ շրջապատը ու դիմակազերծման ցավին դիմանալու համար այդ գործընթացը անլրջացրել և խաղի էի վերածել: Կպատմեմ իմ իսկական հարազատների մասին ովքեր կողքիցս մի քայլ անգամ չհեռացան, կպատմեմ իմ թիմի մասին անուն առ անուն:
Թիմակիցներիցս ամեն մեկը իրենով մի գիրք է: Կպատմեմ թե ոնց և ում հետ 2018թ ապրիլի 23-գիշերը օղակաձև այգու կոնկրետ որ հատվածում կայացրեցի իմ որոշումը՝ չհանձնվելու և ծունկի չգալու: Կպատմեմ թե որերորդ անգամից դադարեցի զարմանալ մարդկային ստորության, մորթապաշտության վրա: Կպատմեմ այլ գրողների մասին որոնց Սորոսականները ճանաչում խոստանալով սկսեցին պահպանակի պես օգտագործել սոց ցանցերում…
Կպատմեմ ինձ անծանոթ մարդկանց մասին ովքեր փողոցում գրկում են ինձ և իրենց ուժն են փոխանցում, կպատմեմ այն մարդկանց մասին ովքեր ինձ հորդորում են չհանձնվել, կպատմեմ այն միամիտների մասին ովքեր հույս ունեն որ ես կհոգնեմ, կձանձրանամ այս հոգնացնող պայքարից:
Կպատմեմ Սորոսի մասին ով 52 միլիոն դոլար ծախսեց, Հայաստանում իշխանությունը վերցրեց ու հանդիպեց ինձ… Ինձ հատուկ ցինիկ հումորով կպատմեմ թե ինչ մեծ փորձանքից պրծավ մեր խեղճ ու կրակ պետականությունը: Երբ մառախուղը ցրվի ու մարդկանց մթագնած ուղեղները պարզվեն…