«Առաջին քրիստոնյա երկրի պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս երեխայի «Հայր մեր» ասելը հոգեորսություն է համարում». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդ չգիտի՝ խնդա, թե լա
Կարդում եմ Փաշինյանի պատգամավորներից մեկի հարցազրույցն ու ապշում.
«Ես քրիստոնյա եմ, բայց հավատացյալ չեմ: Ինձ համար շատ ցավալի է, որ իմ 7 տարեկան թոռնիկն աղոթում է: Սա կոչվում է հոգեորսություն: Պետք չէ եկեղեցու պատմության անվան տակ ուրիշ բաներ սովորեցնել, օրինակ՝ աղոթել … »:
Փորձեք հասկանալ՝ մարդը քրիստոնյա է, բայց հավատացյալ չի, առաջին քրիստոնյա երկրի պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս երեխայի «Հայր մեր» ասելը հոգեորսություն է համարում:
Ինչ ասեմ՝ no comment»: