«Իրենց քայլ»-ի հետույք փրկելու օպերացիան
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը և ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել են անձնական երաշխավորություններ՝ Արսեն Բաբայանին կալանքից ազատելու նպատակով։
Հետաքրքիր է, որ ի սկզբանե որպես երաշխավոր էր հանդես եկել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, սակայն ինչ-ինչ անհասկանալի պատճառներով Բեգլարյանին չթույլատրվեց երաշխավոր դառնալ, ում փոխարեն, ինչպես արդեն հայտնի է, ընդունվել է Սիսակ Գաբրիելյանի երաշխավորության դիմումը։
Սիսակը հարցազրույցներում նշեց, որ իր քաղաքական թիմի հետ համաձայնեցված է եղել իր երաշխավորությունը։
Բնական է՝ հասկանալով վիճակի խոցելիությունը և տվյալ քրեական գործի աբսուրդի մակարդակը, և զգալով մոտալուտ վտանգը, որ Վերաքննիչ դատարանը հնարավոր է շուտով արձանագրեր Արսեն Բաբայանի կալանավորման որոշման ոչ իրավաչափությունը ևս, իշխանությունը փորձեց փրկել սեփական հետույքը միջազգային կառույցների առջև խայտառակությունից, և իրենց իրավական անգրագիտությունը քողարկելու օպերացիա իրականացրեց։
Օպերացիան հաջողությամբ իրականացնելու և ուշադրությունն իրենց օբյեկտիվության վրա կենտրոնացնելու համար՝ պրոցեսից մեկուսացվեց Արտակ Բեգլարյանը, ում փոխարեն հանդես եկավ իրենցքայլական պատգամավորը։
Պետք է հիասթափեցնեմ, միևնույն է պատասխան եք տալու ապօրինությունների ու մարդկանց խախտված իրավունքների համար։
Բաբկեն Հարությունյան