08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Հտե տի. «Բարդակ»-ի սեփականատերն՝ Արարատ Միրզոյանի և նրա կնոջ հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանեկան արարողությանը Հայաստանից մեկնած հյուրերը մնացել են Ստեփանակերտում։

Մասնավորապես նշվում էր․ «Ականատեսների վկայությամբ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ գնացել է Ստեփանակերտի «Բարդակ» փաբ։ ԱԺ նախագահը փաբ է հասել 23։00-ից հետո։

Փաբում Միրզոյանն ու իր կինը ցանկացել են բարձր երաժշտություն պատվիրել, սակայն նրանց առաջարկը մերժվել է։ Երբ Միրզոյանը փորձել է հասկանալ, թե ինչու՞ են մերժում էլիտայի խնդրանքը՝ փաբի աշխատակիցները հիշեցրել են, որ ըստ օրենքի 23։00-ից հետո թույլատրված չէ բարձր երաժշտություն լսել։ Միրզոյանին հիշեցրել են, որ Հայաստանում էլ նույն օրենքն է գործում։ Հայրենի օրենսդիրը ստիպված է եղել զսպել պարելու իր ցանկությունը և բավարարվել միայն խմելով»։

Կայքերից մեկում հրապարակված այս տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է փաբի սեփականատեր Ազատ Գրիգորևիչը և գրել․«Իմ փաբն է ու իմ օրենքները։ Դուք գրեք, ես դեմ չեմ։ Եթե անունը Բարդակ է, դա չի նշանակում, որ ներսում էլ է բարդակ, անունը ընտրելիս շատ երկար եմ մտածել, ու վերջում գնացել համարձակ քայլի: Հտե տի»։

Լուսանկարն՝ Արարատ Միրզոյանի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի ֆեյսբուքյան էջից

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ