02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարդաշենի մեծ մասում ջուրն այլևս շուրջօրյա է

Արդեն մայիսին, “Երևան Ջուր” ընկերությունը “դեմքով շրջվել էր”  դեպի առաջիկա ամառ,դրա համար էլ մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում տարվող  աշխատանքները, ընթացիկ ծրագրերի իրականացումից բացի, նպատակ ունեին շոգ եղանակներով պայմանավորված՝ ջրի սպառման “պիկերին”  ապահովել ջրային կառույցների անխափան գործունեությունը:

Ուրիշ է, որ պահանջարկն էլ կարող է տարբեր պատճառներով պայմանավորված լինել: Ցավոք, այն երբեմն ոչ թե ջրի օրինական սպառման արդյունք է լինում, այլ ապօրինությունների հետևանք, մասնավորապես ոռոգման նպատակով: Ջրի անբավարարությունը ամռանը կարող է նաև տարածքի բաշխիչ ցանցի ցածր թողունակության մասին վկայել, ինչը հիմք է հանդիսանում անհրաժեշտ շինարարական աշխատանքների իրականացման համար: Դրա համար էլ ընկերությունը ոչ թե զուտ մեխանիկորեն է ավելացնում Երևան առաքվող ջրի ծավալը, այլ ուսումնասիրում է խնդիրը և համապատասխան միջոցներ ձեռնարկում դրա լուծման նպատակով:

Ամառային հոգսերին ընդհառաջ, հաշվետու ամսին ջրատար համակարգի հուսալիության բարձրացման, առկա թերությունների վերացման և ջուրն առավելագույն քանակությամբ սպառողներին հասցնելու նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր: Այսպես, Գառնիի ջրաղբյուրում կատարված ուսումնասիրություններն ի հայտ են բերել ջրի լրացուցիչ՝ 70լ/վ քանակություն, որը ձեռնարկած տեխնիկական բնույթի միջոցների արդյունքում ներկայումս պոմպերի միջոցով մղվում է Երևան: Իսկ Ծարավաղբյուրում ընթացող շինարարական աշխատանքների շնորհիվ նախկինում Հրազդան թափվող ՙավելորդ՚ ջուրը՝  45լ/վ քանակով հնարավոր է դարձել ինքնահոս եղանակով ուղղել սպառողներին՝ համպատասխանաբար՝ նույնքանով նվազեցնելով մեխանիկական ջրարտադրությունը: Նաև ուսումնասիրվել են Արզնիի, Արզական-Գյումուշի, Գառնիի մայրուղային ջրատարների տեխնիկական վիճակը, որի արդյունքում կարգավորվել են այդ ջրատարների օդահեռ և ջրթող փականները: Հայտնաբերվել և վերացվել է վթար Արզական-Խարբերդ ջրատարի վրա:

Ինչ վերաբերում է բաշխիչ ցանցին, ապա այստեղ նույնպես շարունակվել են վերակառուցման աշխատանքները: Այսպես. Հր. Քոչար փողոցում գոտիավորման  աշխատանքների շրջանակներում ուսումնասիրվել է ջրամատակարարման բաշխիչ ցանցը, կատարվել է չափումներ և ջրամատակարարման սխեմայի փոփոխություն: Իսկ հոսակորուստի որոնման  արդյունքում հայտնաբերվել է 6 վթարային հատված և վթար: Առավել քայքայված և ջրի կորստի հանգեցնող որոշ հատվածներում ջրագծերը խցափակվել են ու դուրս բերվել շահագործումից: Դրանց փոխարեն կառուցվել է պոլիէթիլենային նոր ջրագիծ և միացումներ: Արդյունքում՝ տնտեսվել է մինչև 25 լ/վ ջուր, բաշխիչ ցանցում ջրի ճնշումը դարձել է բավարար, իսկ դրա շահագործումը՝ առավել հուսալի: Ջրամատակարարման բարելավման է հանգեցրել ցանցի գոտիավորումը նաև Ներքին Շենգավիթում: Մասնավորապես, առանձնացվել են Խարբերդի և Արարատյան ՕԿՋ-ից դուրս եկող երկու ջրագծերը,  հին, անսարք փականը փոխարինվել է նորով: Դա թույլ է տվել և՜ ջուր տնտեսել, և՜ ապահովել ջրի ճնշում, և՜ առավել պարզեցնել ցանցի շահագործումը: Ազատամարտիկների փողոցի 72, 87 և 89 շենքերի ջրամատակարարման ցանցը նույնպես գոտիավորվել է՝ համանման արդյունքով: Գ.Մահարու փողոցով անցնող 300մմ տրամագծով ջրագծի և նրանից տրված քայքայված ջրամիացումների, բնակիչների անհատական վթարված ջրամիացումների փոխարինման շնորհիվ, ինչպես նաև այնտեղ ջրաչափերի տեղադրման արդյունքում Վարդաշենի շուրջ 750 բաժանորդի հնարավոր է դարձել ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: Իսկ տնտեսված մոտ 15լ/վ ջուրն հատկացնել Էրեբունու այլ թաղամասերի ջրամատակարարմանը:

Այդ ընթացքում զգալի գործ է արվել Եղվարդում, Նոր Երզնկայում, Փարաքարում, Երևանում՝ Պուշկինի և Վարշավյան փողոցներում: Իսկ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 14 շենքի  և Ավանի Դուրյան թաղամասի 33 շենքի հարակից տարածքում, Բարձրաշենում՝ առաջին փուլ ծրագրերը մայիսին ավարտվել են:

Ընդհանուր առմամբ համակարգում այդ ընթացքում կառուցվել է 2319 մետր մետաղական, 753 մետր պոլիէթիլենային ջրագիծ և 41 մետր կոյուղի, փոխարինվել՝ 453 մետր ջրագիծ և 10 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվել է 4021 մետր վթարված ջրագիծ: Հաշվետու ժամանակամիջոցում վերացվել է 569 ջրագծի վթար, 1738 կոյուղու վթար և 236 վթար՝ պոմպակայաններում: Տեղադրվել է 48 փական և 7 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 18 ջրաչափական հանգույց, մաքրվել է 28 դիտահոր և 67 անձրևաընդունիչ:

            Մայիսին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 70,0%-ը,՝ 17-23,5 ժամ՝ 26,0%-ը, իսկ 12-17 ժամ՝ 4,0%-ը: Ինչ վերաբերում է սպառողներին մատակարարված ջրի որակին, ապա Երևան Ջուր ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1571 փորձանմուշների ստուգման արդյունքները ցույց են տվել, որ այն համապատասխանել է գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

            Համակարգում շարունակվել է ջրի սպառման ծավալների վերահսկման և հաշվառման  աշխատանքը: Բաժանորդների քանակը անցած ամսին ավելացել է 279-ով և կազմել 356,196: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի վաճառքն ավելացել է 146,000 մ3-ով: Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել 12,3 մ3, որը նախորդ մայիսի համեմատ ավել է 0,2 մ3-ով: Ապօրինությունների դեմ տարվող աշխատանքի արդյունքում կազմվել է 308 տարաբնույթ խախտման ակտ, որից 17-ը՝ ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:

            Ղեկավարվելով “Մենք հաշվետու ենք հանրության առջև”կարգախոսով՝ ՙԵրևան Ջուր՚ ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. մայիսի գործունեության մի շարք հիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

 

 

Հիմնական ցուցանիշներ

2008թ.

մայիս

2013թ.

մայիս

2014թ.

մայիս

2014թ. մայիսը 2013թ. մայիսի համեմատ /+-

Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան

11 420

9272

8920

-352 /2008թ. մայիսից` -2500/

Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ

291 000

 

80 000

 

61 000

-19000 /2008թ. մայիսից` -230000/

Ջրամատակարարման շարունակականություն` % 

73,3

 

95,7

95.9

+ 0,2% կետ /2008թ. մայիսից`+ 22,6% կետ

 

“Երևան Ջուր”  ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ