23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վազգենը ձեզ մերժել է, նախկինները դուք եք, այ ռեւանշիստներ. Շարմազանով

«Ակնհայտ է, որ Նաիրի Հունանյանին խաղացնողը ունի վրեժխնդրության ճղճիմ նպատակ, որը դուրս է բոլոր բարոյական սահմաններից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շրմազանովը։

Գործող իշխանությունը, նրա համոզմամբ, փորձում է օգտագործել Նաիրի Հունանյանին  քաղաքական ինչ-ինչ նպատակներով։ «Ակնհայտ է, որ Մարտի 1-ի գործը օդ է, այդ գործով որեւէ հոդաբաշխ խոսք չեն կարողանում հնչեցնել, էլ ուր մնաց ՝ ապացուցել։ Հոդվածը, որն առաջադրվել է ՀՀ 2-րդ նախագահին, ծիծաղելի է, դա փաստում են նախ իրավաբանները, նույնը նաեւ Խաչատուրովի հետ կապված, մենք տեսանկ գաղտնալսման փաստը։ Սա ակնհայտ է։ Ակնհայտ է նաեւ, որ իշխանության 2-րդ թիրախը Հրայր Թովմասյանն է, բայց իրենց մոտ  չի ստացվում նաեւ ՍԴ-ի հետ կապված,  որքան էլ հիմա կինո են հորինել, թե Գագիկ Հարությունյանին  ճնշել են, այն դեպքում, երբ մարդն ասում է, որ իր կամքով է  դիմում գրել»,-շեշտում է Շարմազանովն ու շարունակում. «Հիմա ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի նպատակը վենդետան է, վրեժխնդրությունն է, ռեւանշն է։ Իրական ռեւանշիստները  իրենք են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանն ու այն խունտան, որոնց Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը  վզից բռնեցին  եւ շպրտեցին։ Հիմա նրանք  փորձում են դառնալ Վազգենի պաշտպանները։ Վազգենը ձեզ մերժել է,  նախկինները դուք եք, այ ռեւանշիստներ»։

Էդուարդ Շարմազանով կեղտոտ քայլ է որակում դահիճին քաղաքական խաղի մեջ մտցնելու քայլերը .«Հասկանալի է՝ ինչ նպատակներով եւ դրա համար ո՞ւմ են օգտագործում, դա էլ է հասկանալի», -նկատում է նա։

Շարմազանովը Նաիրի Հունանյանի շուրջ ծավալվող գործընթացն ամենեւին տարօրինակ չի համարում  ՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռեր»-ին է ազատ արձակում , եթե հանդիպում է այդ խմբավորման պարագլուխների հետ, որոնք 3 ոստիկան են սպանել։

 «Նաիրի Հունանյանի եւ «Սասնա ծռեր»-ի մեջ որեւէ տարբերություն չկա , նա պառլամենտի  վրա է հարձակվցել, պառլամենտում է մարդ սպանել, նրանք էլ ՊՊԾ  գնդի վրա են հարձակվել  ՊՊԾ գնդում են մարդ սպանել։ Եվ Վազգեն Սարգսյանն  է հերոս, եւ գնդապետ  Վանոյանը, որը կամավոր մասնակցել է 90-ականներին արցախյան  պատերազմին, հետո ապրիլյան պատերազմում է դիրք պահել»։

Էդուարդ Շարմազանովը վրեժխնդրությունից բացի նաեւ աշխարհաքաղաքական հետք է տեսնում այս ամենում։ «Երբ տեսնում ենք, թե ով է խոսել Նաիրի Հունանյանի հետ, ակնհայտ է դառնում,  որ այստեղ  կա աշխարհաքաղաքական գործոն, մանավանդ, եթե նաեւ վերլուծենք  ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հարցազրույցը, որտեղ այդ նույն ժամանակաշրջանում նա խոսեց արցախյան հիմնախնդրի մասին»,-եզրափակում է Շարմազանովը։

Նշենք, որ  Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11-ին դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցել էր, որ սահմանված կարգով դիմումը քննարկվելու է 80-օրյա ժամկետում։

Այս տեղեկության հրապարակումից  հետո անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ հանդիպել է Նաիրի Հունանյանի հետ եւ 2.5 ժամ զրուցել նրա հետ։  

Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մուտք գործեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Աղբյուր` Փաստինֆո

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ