25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս ի՞նչ եք ասում, Doing Business-ի ՀՀ ցուցանիշի բաղադրիչները հրաշալիորեն ներկայացված են․ Հրանտ Բագրատյանը՝ ԿԲ նախագահի կողմից ՀԲ զեկույցում սխալ գտնելու մասին

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Doing business-ի ցանկում Հայաստանի գրանցած անկմանն ու այդ մասին երեկ կառավարության նիստի ընթացքում ծավալված խոսակցությանը։

 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային բանկի գործարարության Doing Business-ի ցուցանիշները խնդրահարույց էր համարել, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասել էր, որ հրապարակված զեկույցում տեխնիկական խնդիր կա, որը, եթե ուղղվի, մենք 37-րդ տեղը կզբաղեցնենք:

Հրանտ Բագրատյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Վերջապես սկսեցին հրապարակել տնտեսական զարգացման միջազգային ինդեքսները։ 2 շաբաթ առաջ Շվաաբը հրապարակեց 2018-2019-ի մրցունակության ինդեքսը։ Հայաստանը 70-րդ տեղից «բարձրացել էր» 69-րդ տեղը։

 

Բառը գրել եմ չակերտների մեջ, քանզի այդ փոփոխությունն ավելի շուտ արդյունք էր նրա, որ զգալիորեն իջել էին Վրաստանը, Սերբիան և Հնդկաստանը։ Երկրորդ, շշմեցնող է Ադրբեջանի շեշտակի վերելքը՝ 69-ից 58-րդ տեղ։ Երրորդ, մտահոգիչ է ՀՀ «աճի» տեմպը. 2015-2016-ին այն բարելավվել էր 3 տեղով (82-ից 79-ը), 2016-2017-ին՝ 6 տեղով (79-ից՝ 73), 2017-2018-ին՝ 3 տեղով ( 73-ից 70) և ահա 2018-2019-ին՝ ճահճացում։

Այս մասին հայ հանրությունը ձայն չհանեց։ Երեկ արդեն ՀԲ-ն հրապարակում է Doing Business (DB). Հայաստանում «իրականացված» տնտեսական հեղափոխության արդյունքում 41-րդ տեղից նահանջել ենք 47-րդ տեղը։

Նշեմ, որ Վրաստանը 7-րդն է, Ղազախստանը՝ 25-րդը, ՌԴ-ն՝ 28-րդը, Թուրքիան 33-րդը, Ադրբեջանը՝ 34-րդը։ «Հուսադրում» է սոսկ Իրանը՝ 127-րդ տեղ։ Ի՞նչն է, սակայն, բոլորովին անընդունելի։

Երեկվա կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանկարծ հարց է տալիս. էս ո՞նց եղավ։ Այստեղ արդեն ԿԲ նախագահ Ջավադյանը խոսում է սխալմունքի մասին, էկոնոմիկայի նախարարն ասում է՝ ցուցանիշը (միավորի իմաստով) բարձրացել է։ Այս ի՞նչ եք ասում։ DB-ի ՀՀ ցուցանիշը բաղադրիչները հրաշալիորեն ներկայացված են։

ՀՀ-ին ներքև են քաշում 5 ցուցանիշ. բիզնես փոքրամասնության շահերի պաշտպանության բացակայությունը, սնանկության հստակ մեխանիզմների բացակայությունը, շինարարական թույլտվությունների ձգձգումը, հարկերի վճարումը և վարկերի ստացումը։

Ի դեպ, երեկվա կառավարությունում հարկերի վճարման մի հետաքրքիր խոչընդոտ կար. Խ.Սուքիասյանին հարկային արտոնության տրամադրումը։ Մի տրամադրեք այդ արտոնությունները ասում են ՀԲ-ն և DB-ն։

Այս տարի սակայն մենք տեսնում ենք նման տրամադրումների հեղեղ։ Եվ կառավարությունում չգտնվեց մեկը, որ ասեր. պ-ն վարչապետ մեր այս անհասկանալի արտոնություններ տրամադրելու արդյունքում ենք անընդհատ ներքև գլորվում։

Խ.Սուքիասյանը, կամ Ս. Ալեքսանյանը իմ կողմից հարգված գործարարներ են։ Բայց կլի՞նի նրանց արտոնություններ չտաք, կլի՞նի, որ նման արտանություններ սահմանվեն բոլորի համար։ Ի՞նչու եք նման մոտեցումներով նրանց դարձնում շատ ավելի օլիգարխոտ քան ՍՍ-ի այլանդակ ժամանակները։

Առաջիկայում կանդրադառնամ 2020-ի բյուջեի և վիճակագրական հանցագործություններին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ