01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

2 ընտանիք իրավունք չունի մսխել պետբյուջեն. բողոքի ակցիա կառավարական առանձնատների մոտ

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Ձորափի 74 հասցեում՝ կառավարական առանձնատների մոտ, բողոքի ակցիա է կազմակերպել՝ նշելով, թե երկու ընտանիքներ մսխում են բյուջեի գումարները՝ դրանք ծախսելով թանկարժեք վերանորոգումների վրա։

«Մենք պահանջելու ենք, որ այս 20 հեկտար հողատարածքում պետբյուջեից ոչ թե թաքուն կամ նաեւ հայտնի միջոցներով չմխսվեն միայն 2 ընտանիքների բարեկեցությունն ապահովելու համար»- նշեց Աղեկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը կրճատել է 10 հազար ուսուցչի, որպեսզի այդ գումարներով նորոգի առանձնատները.

«20 հեկտարում՝ 2 ընտանիք, իրավունք չունի մսխել պետբյուջեն։ Սա մեծ ծավալի հանցագործություն է, երբ Հայաստանն ունի ահռելի պարտք, այսինքն այս պարտքը պետք է մարեն մեր չծնված թոռնե՞րը։ Անիմաստ մսխում եք այս գումարները, երբ կարելի է խնայել հենց այստեղ, ոչ թե խնայեք կենսաթոշակը՝ չնչին բարձրացնելով, դրա հաշվին գնել մեքենաներ»։

Հիշեցնենք, ըստ մամուլի՝ մոտ 2 մլն դոլար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի առնձնատան հիմնանորոգման համար: 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ