06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»

Տարիներ շարունակ նշել եմ, որ երկու հայկական պետությունների համար գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է:

Ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Ադրբեջանը վերջին 1,5 տարվա ընթացքում ոչ միայն չեն հրաժարվել հակահայկական քաղաքականությունից, այլ նույնիսկ ավելի են այն ուժեղացրել՝ կազմակերպելով համատեղ զորավարժություններ և ռազմական շքերթներ:

Այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանի նոր իշխանության ղեկավարը ոչ միայն չի արձագանքել պանթուրքիստական վտանգին, այլ ընդհակառակը՝Ալիևին կիրթ և նորմալ է անվանել և փոխարենը վարկաբեկել Արցախի հաղթանակը կերտած բազմաթիվ առաջնորդների:

Բայց սա էլ դեռ վերջը չէ:

Ալիևը թուրքալեզու պետությունների գագաթնաժողովին ուղիղ ոտնձգություն է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, իսկ քայլողների առաջնորդը լռում է:
Պանթուրքիզմի և ռազմական ագրեսիայի վտանգը թողած, Փաշինյանի ռեժիմը ներքին թշնամիներ է փնտրում՝ ի դեմ ՍԴ նախագահի:

Հերիք է երկրի ներսում թշնամու կերպար ստեղծեք:

Թշնամին սահմանի այն կողմում է ու եթե այսպես շարունակեք օգտվելու են ձեր կողմից իրենց ընձեռված «նվերից»:

Հ.Գ. Եվ վերջապես հասկացեք, Հայաստանի անվանգության սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են և ոչ թե Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը»:

 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ