02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սասնա ծռերը» «բրոնյա» արել Ազատության հրապարակը. «թեժ աշունը» չեղարկվե՞լ է. Հրապարակ

«Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացանք, որ «Սասնա ծռերի» անդամ Արմեն Լուսինյանն իրազեկում է ներկայացրել հոկտեմբերի 1-19-ը Ազատության հրապարակում հավաքներ, ապա Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի-Նալբանդյան փողոցներ-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անելու համար:

Այսօր հոկտեմբերի 17-ն է, բայց որեւէ հանրահավաք կամ երթ չի անցկացվել։ Ինչո՞ւ է «ծռերի» ներկայացուցիչը նախապես «բրոնյա» արել հրապարակը, բայց ոչ մի հավաք չի անցկացրել՝ փորձեցինք պարզել Լուսինյանից։

«Ինչո՞ւ, կարծում էիք, որ անպայման պիտի լինե՞ր»,- հարցին հարցով պատասխանեց նա։

Եթե դիմել եք, ուրեմն նման ծրագիր ունեիք։ «Այսինքն՝ կարգը ո՞նց է, պետք է տարածքը զբաղեցնել՝ ելնելով իրավիճակից։ Որ ասում էին թեժ աշուն, հո իզուր չէի՞ն ասում»,- փակագծերը բացեց Լուսինյանը։

Նշանակում է՝ թեժ աշնան համա՞ր էիք «բրոնյա» արել հրապարակը։ «Հա, բայց իմ անունից պաշտոնապես ոչինչ չգրեք, զանգեք մեր մամուլի խոսնակին։ Ես չեմ մեկնաբանում»։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ