03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ, ԼՈՒՅՍ հիմնադրամի նախագահ Դավիթ Հարությունյանը։

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած աջակցության համար։

Առանձնահատուկ ուշադրության ենք արժանացրել Հայաստանում դատաիրավական համակարգի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մտահոգություն ենք հայտնել երկրում մամուլի եւ խոսքի ացատության հանդեպ վերջին ոտնձգությունների կապակցությամբ։

Նախագահ Դոլին ներկայացրել ենք ՀՀԿ քաղաքական գործունեության արդյունքները եւ նոր ծրագրերը, այդ թվում՝ միջազգային համագործակցության ոլորտում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Արցախի հարցին եւ Թուրքիայի ռազմական ներխուժման հետեւանքով Հյուսիսային Սիրիայում առաջացած ճգնաժամային իրավիճակին, ինչպես նաեւ շնորհակալություն ենք հայտնել Սիրիայի հարցով ԵԺԿ նախագահի պաշտոնական հայտարարության համար։

72275763_10219453153377640_6093904916181417984_n 

ԵԺԿ նախագահը իր հերթին կարեւորեց, որ Հայաստանի գործող կառավարությունը պետք է ապահովի մամուլի ազատությունը եւ դատական իշխանության անկախությունը։

#EPP #Republicans #RPA

Գրում է Արմեն Աշոտյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ