«Մենք տեր ենք մեր հոգեւոր եւ կրթական հզոր ժառանգությանը». Էդուարդ Շարմազանով
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/10/3A13A589-4E93-404B-B9CE-2DA19023E058.jpeg)
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Արցախի հանրային հեռուստատեսության յութուբյան տեսահոլովակով և գրել. Ամարասը հայ ժողովրդի համար ունի հոգեւոր եւ կրթական մեծ նշանակություն: Ըստ Փավստոս Բուզանդի՝ այն հիմնադրել է սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Ամարասում է ամփոփված քրիստոնեության նահատակ սուրբ Գրիգորիսը՝ Լուսավորչի թոռը; Ըստ ավանդության՝ Ամարասում սուրբ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է առաջին վանական դպրոցը:
Հ.Գ. Մենք տեր ենք մեր հոգեւոր եւ կրթական հզոր ժառանգությանը: Ճանաչենք մեր Հայրենիքը»։