25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փոխադարձ մունաթներից զերծ մնալ. Աշոտյանը՝ Կիսելյովից

՛՛Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առհասարակ ամենագայթակղիչ, հեշտ ու ամենասխալ մոտեցումն է փոխադարձ մունաթների շարքով փորձել հրապարակային դաշտում դուք սա չարեցիք, մենք սար չարեցինք բանաձևի մեջ տեղավորել մեր ռազմավարական գործընկերությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողներիհետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ՛՛Ռոսիա սեգոդնյա’’ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի արած հայտարարությանը, որ Հայաստանում պետք է ռուսական դպրոցների թիվն ավելանա:

Աշոտյանը հավալեց, որ ՀՀ-ի տարածքում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները, ռուսերենն այստեղ երկրորդ դասարանից է դասավանդվում: ՛՛Լեզվական օրենսդրության փոփոխության կարիք մենք չունենք, ՀՀ-ում թույլատրված է միջազգային կրթական ծրագրեր իրականացնել ավագ դպրոցների շրջանակներում, և այդ օրենքի համաձայն՝ հնարավորություն կա ունենալ չորս անգլալեզու կամ ռուսալեզու, կամ ֆրանսալեզու դպրոց տարածքում: Ուզում եմ ասել, որ ռուսական գործընկերները դեռևս այդ քվոտայից և ոչ մի կետից չեն օգտվել՛՛,-նկատեց նա: Վերջինիս խոսքով՝ ռուսաց լեզուն տարածելու քաղաքական կամք կա, քանի որ այդ լեզուն մեզ համար անվտանգության տեսակետից, ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինելու պարագայում ռուսական արտադրության զինատեխնիկայից օգտվելու համար բացառիկ միջոց է, բացի այդ այն միջազգային շփման լեզու է, և բանալի է հսկայական մշակութային ժառանգության:

Նախարարը նկատեց, որ միաժամանակ իրենք այս ամենի իրագործման ուղղությամբ ոչ մի նոր քայլ կամ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս ներկայումս: Նա նաև հասկանում է, որ կան շրջանակներ, որոնք ռուսկան որևէ պաշտոնյայի յուրաքանչյուր խոսք կարող են դիտարկել որպես քաղաքական: ՛՛Ես համաձայն եմ այն փոքր կիզակետում, որ Հայաստանում, Հայաստանի ժողովրդի ու հասարակության հետ պետք է խոսել Հայաստանի ժողովրդի համար բացառապես ընկալելի ձևով և լեզվով՛՛,-շեշտեց նա՝ հավելելով, որ այստեղ քաղաքականացման խնդիր չկա: ՛՛Հայաստանի ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը, որին ինքն առավել է տիրապետում որպես օտար լեզու, ռուսաց լեզուն է՛՛:

Ըստ Աշոտյանի՝ Հայաստանում այսօր կա ռուսերենի նկատմամբ բնական պահանջարկ ու այդ լեզվի իմացությունը գիտության բնագավառից մինչև արտագնա աշխատելու հնարավորություններ է տալիս:

՛՛Մեր ռուս գործընկերները, ընկերները, պաշտոնյաները երբ որ գալիս են Հայաստան, պետք է ճիշտ խոսեն հայ հասարակության հետ, հակառակ դեպքում կստեղծվի իրավիճակ երբ այդ հայտարարությունների հետևանքով կստեղծվի ռուսական առակի վիճակը, երբ մի զորեղ կենդանի մտնում է մի նուրբ արտադրանքով առևտրամաս՛՛,-ընդգծեց ԿԳ նախարարը: Վերջինս հավելեց, որ Հայաստանում ռուսական լեզում պետական լեզու չէ, և ինքն անձամբ չի տեսնում անհրաժեշտություն այդ լեզվին տալ սահմանադրական կարգավիճակ, քանի որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, իսկ պետական լեզուն էլ հայերերնն է:

Հարցին՝ ինչ է կարծում Ռուսաստանի վերաբերումքը Հայաստանի նկատմամբ որպես իր գավաթ 1820 թ-ից հետո փոխվել է, Արմեն Աշոտյանն արձագանքեց. ՛՛Շատ անկեղծ ասեմ՝ չեմ ճանաչում ոչ մի կայսրություն, որնա այսօր թեկուզ ամենաժողովրդավարը լինի, լինի դա Բրիտանական կայսրությունը, Ավստոհունգարականը, որ նախկինում իր տիրապետության տակ եղած տարածքների նկատմամբ չփորձի ժողովրդավար եղանակներով ամրապնդել իր ազդեցությունը՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ