18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետը մի շարք արտոնություններ է տալիս

Կառավարության այսօր նիստումորոշումընդունվեց փոփոխություններ կատարել ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ և մի շարք այլ օրենքներում: Ըստ այս փոփոխությունների՝ արտոնություններ են տրվում փոքր ու միջին ձեռնարկություններին: ՛՛Հիմնական նպատակն այն է, որ մենք փոխում ենք մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ և որպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություն չդիտելու ենթատեքստում փոփոխությունները հետևյալն են: 2014  թվականի հոկտմեբերի մեկից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը 3.5 %-ից դարձնել մեկ տոկոս, սահմանել նոր կարգավիճակ ընտանեկան բիզնես և տարեկան տրվածքով մինչև տասներու միլիոն դրամ շրջանառությունը ազատել հարկրերից: Հոկտեմբերի մեկից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր, հարկային մարմնին վերապահվումէ   մեկ օրվա ընթացքում ստուգել փասըտաթղթի առկայությունը՛՛,-ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Առաջարկվում է նաև  2-3 տարվա ընթացքում աստիճանաբար խստացնել ձեռքբերումները փաստաթղթով հիմնավորելու պարտադիր պահանջը խախտելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները, ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեության դեպքում ներդնել հարկման արտոնյալ համակարգ, մասնավորապես՝ ընտանիքի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունն ամբողջությամբ ազատել պետական հարկերից, սահմանել, որ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել ընտանիքի անդամների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը, որի իրացման հասույթը նախորդ կամ տվյալ տարվա ընթացքում չի գերազանցել 12 մլն դրամը և այլն: 

Օրինագծի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. ՛՛Իրոք ՀՀ ֆինանսների նախարարությունը տևական ժամանակ զբաղվել է օրինագծի մշակմամբ: Ես վերջին անգամ երեկ եմ հանդիպել ու բոլոր հարցերը քննարկել ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Իրոք, մենք այստեղ թեթևացնում ենք բեռը, 3,5 տոկոս շրջանառության հարկը նվազում է մինչև 1 տոկոս, մեր բյուջեի եկամուտները նախնական հաշվարկով մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: Բայց մենք այս քայլով բազմաթիվ արտոնություններ տալով փոքր և միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում մենք ակնկալում ենք նաև, որ մեր բյուջեի եկամուտները կավելանան: Եվ այս խնդրում Ֆինանսների նախարարությունը պետք է շատ հետևողական լինի, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին, այն է` խոշոր գործարարը հարկային դաշտում աշխատի և ՓՄՁ-ն չդիտարկվի որպես հարկատու: Սա է մեր գաղափարը, և իմ կարծիքով մենք հաջողության կհասնենք, եթե հետևողական լինենք: Փոքր ու միջին ձեռնարկատերերին աջակցելու մեծ քայլ է կատարվում, որպեսզի իրոք կայանան: Սա է մեր նպատակը՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ