09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Համմե՞րն էր Կիսելյովի տաքսին. Առավոտ

‘’Առավոտը’’ գրում է. ‘‘Երեկ երեկոյան Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին հյուրընկալել էր ‘’Ռոսիա սեգոդնյա’’ տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ռուսական պաշտոնական քարոզչության ծանր հրետանի համարվող Դմիտրի Կիսելյովը: Հետաքրքիր խոսակցություն եղավ նրա և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի միջև: Երբ վերջինս Կիսելյովին ակնարկեց, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Կիսելյովը նետեց, թե՝ ‘’սկսեք ձեզնից’’: Ապա խոսակցությունը շրջեց, թե Հայաստանում ռուսերենի դերը կորել է, չկան ռուսական դպրոցներ, և որպես ապացույց բերեց օրինակ, թե այսօր տաքսիստը չկարողացավ հաշիվը ասել ռուսերենով:

Երբ լքում էինք Աժ տարածքը, հենց աստիճանների մոտ տեսանք մի ‘’Համմեր’’, որը սպասում էր ինչ-որ մեկին: Քանի որ Ազգային ժողովում երեկոյան ժամը 7 ին ոչ ոք չկար բացի այդ հանդիպման մասնակիցներից, որոնց թվում էին մի քանի պատգամավոր, դասախոսներ, ուսանողներ և լրագրողներ, մեկ էլ Կիսելյովն ու ‘’Պուտին’’ ակումբների նախաձեռնող Անդրանիկ Նիկողոսյանը, մեզ մնաց ենթադրել, որ ‘’տաքսին’’, որը նստել է Կիսելյովը, հենց այդ ‘’Համմերն’’ է եղել”:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ