12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ոնց որ Բեն Լադենի հրոսակներից լինեինք, տարան քաշ տալով. ո՞վ է պատասխան տալու /վիդեո/

“Դուրս մեր գրպանից” նախաձեռնության անդամ Արտաշես Միսակյանը երեկ բերման է ենթարկվել Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ ,  փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի հետ բանավեճից հետո:Միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի  հրապարակից սկսած ավտոերթի ժամանակ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միսակյանը  անդրադարձավ միջադեպին.

“Մովսիսյան Կարենը ինքը հրահրեց, ասելով, որ քաղաքացին իրեն արայովա դիմում ու կոպիտ ժարգոնով, բայց հետո արդեն նա խոստովանումա, որ ինքնա առաջինը արա ասել քաղաքացուն: Ասեց՝ հնարավորա, բերանիցս թռելա…ի՞նչա նշանակում բերանիցս թռելա”,-նշեց Միսակյանը:

Միսակյանը փաստեց, որ իրենց երթը ընդհատելու հատուկ հրանգավորում է եղել: Նա նշեց, որ իրենց նկատմամբ բերման ենթարկելուց հետո վարչական տույժ չի կիրառվել: Սակայն ակնհայտ է բարոյական վնասի գործոնը.”Ոնց որ Բեն Լադենի հրոսակները լինեյինք: Մեզ հրելով մտցրին մեքենաները ու ո՞վ պիտի սրա համար ներողություն խնդրի”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ