16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կենսաթոշակները և նպաստները դեռևս գտնվում են աղքատության շեմից ներքև

Կառավարության 2013թ-ի բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ ձեռնպահ մնալով հաշվետվության բովանդակային քննարկումների հանգամանքներից` պետք է արձանագրել այն իրողությունը, որ ՀՀ-ի 2013-ի բյուջեի մասին օրենքը սահմանել է հավասար պայմաններ:

”Եթե ամփոփում ենք նախորդ տարվա բյուջեն, պետք է հաշվի առնենք մի քանի հանգամանք, մասնավորապես արձանագրվեց տնտեսական աճի տեմպերի դանդաղում` պայմանավորված շինարարության և ուղղակի ներդրումների կանխատեսված աճի փոխարեն անկմամբ”,- ասաց Խաչատրյանը և հավելեց, որ նախորդ տարի պահպանվեց միջին աշխատվարձի բարձր մակարդակը: ”Հաշվի առնելով նախորդ տարվա բյուջեն՝ պետք է արձանագրել, որ կենսաթոշակները և նպաստները դեռևս գտնվում են աղքատության շեմից ներքև”,- ասաց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ