01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նազարբաևի կազմակերպած շոուի իրական հեղինակները բացահայտված են /վիդեո/

Այսօր “առաջին գիծ” ստեղծելու գաղափարի շուրջ կայացած   կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էր նաև “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը:

 Աշոտ Մանուչարյանը իր խոսքում նշեց, որ այսօր Հայաստանի արտաքին գծում ոչ ոք չկա, եւ եթե Հայաստանը դա չունի, ապա նրան հետաքրքիր է, թե ինչո՞վ են զբաղվում արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաները. “Երկրի արտաքին վիճակը գնալով ավելի խնդրահարույց է դառնում, որ այնտեղ մի ռազմաճակատային գիծ է անցնում, եւ այդ գծում հարց է՝ մենք ունե՞նք կռվող, թե՞ չունենք, եւ պատասխանը կար այսօրվա թեմայի մեջ, որ չկա այդպիսի կռվող: Ես հաստատում եմ ազատամարտիկների այդ հարցադրումը եւ ասում եմ՝ այսօր Հայաստանի արտաքին քաղաքական գծում ոչ ոք չկա, Հայաստանում չկա որեւէ մարդ, որը մշակում է երկրի արտաքին քաղաքականությունը, այսինքն՝ այլ ժողովուրդների եւ երկրների հետ մենք ի՞նչ հարաբերություններ ենք ուզում ունենալ եւ ինչպե՞ս ենք դա իրականացնելու, եթե մենք դա չունենք, ապա ինչո՞վ են զբաղված այն մարդիկ, ովքեր պետական մակարդակում ի պաշտոնե զբաղվում են դրանով, կամ բազմաթիվ կուսակցությունների շրջանակում այս կամ այն արտաքին հարաբերությունների հանձնախմբերն են ղեկավարում, ինչո՞վ են զբաղված”,-նշեց Աշոտ Մանուչարյանը:

Անդրադառնալով Աստանայի միջադեպին Մանուչարյանը տեղեկացրեց, որ թերևս բոլորի համար պարզ էր, որ Նազարբաևը Ղազախստանի շահերը չի ներկայացնում, նա սպասարկում է Մեծ Բրիտանիայի շահերը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ