08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Դեռահասները իրազեկվել են…

Հունիսի 6-ին Եղվարդի թիվ 3 դպրոցում  “Կոտայքի տարածաշրջանային զարգացման կենտրոն”  հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում անցկացրեց “Ապրենք առողջ”  խորագրով համաժողով` նվիրված դեռահասների շրջանում ծխախոտի տարածման կանխարգելմանն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը: Մասնակցում էին ծնողներ, ուսուցիչներ և պատանի ակտիվիստներ:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին անչափահասների շրջանում ծխախոտի տարածմանը նպաստող գործոնները և դրանց դեմ հնարավոր պայքարի մեխանիզմները, ինչպես նաև՝ հետագա աշխատանքներն ու անելիքները:

Ծրագրի համակարգող Սասուն Ներսեսյանը տեղեկացրեց, որ “Կոտայքի տարածաշրջանային զարգացման կենտրոն”  հասարակական կազմակերպության հակածխախոտային ծրագրի ընթացքում հանդիպումներ ու իրազեկման ակցիաներ են տեղի ունեցել Կոտայքի մարզի 12 դպրոցների ավելի քան 450 դեռահասների շրջանում։ Հիմնադրվել են առողջ ապրելակերպի ակումբներ, որոնք պիտի աջակցեն տվյալ համայնքներում առողջ ապրելակերպի քարոզչությանն ու տարածմանը։ Ակումբների անդամներն արդեն մյուս ուսումնական տարվանից ակտիվ հակածխախոտային արշավներ կիրականացնեն դպրոցներում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ