Գորիսի քաղաքապետ չընտրվելու դեպքում՝ կհրաժարվի ավագանու մանդատից /վիդեո/
Գորիսի համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական, ավագանու անդամ Հրայր Յոլյանը քաղաքապետ չընտրվելու դեպքում վայր է ավագանու մանդատը: Նա պարզապես անիմաստ է համարում աշխատելը:
Առաջադրվել է տեսնելով քաղաքում առկա իրավիճակը եւ արդար ընտրության դեպքում չի կասկածում իր հաթանակին:
Թեկնածուի խոսքով, ընտրակաշառքների մասին խոսում են քաղաքում, սակայն Յոլյանը վստահ է, որ այս անգամ գորիսեցին չի վաճառվի: Նշենք, որ Յոլյանի մրցակիցը ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցն է: Գորիսի քաղաքապետի երկու թեկնածուներ ՀՀԿ-ական Արա Բուդաղյանն ու անկուսակցական Տիգրան Կարապետյանն ինքնաբացարկ են ներկայացրել: Բուդաղյանը հայտարարել է, որ սատարում է Յոլյանին:
“Տիգրան Կարապետյանին չեմ հանդիպել, չեմ խոսել, բայց կարծում եմ նրա կողմնակիցների մեծ մասն էլ իմ օգտին կքվեարկեն”,-ասաց թեկնածուն:
Մանրամասները տեսանյութում: