՛՛Գագիկ Ծառուկյանը ելնի, ասի՝ ես ընդդիմադիր եմ, եթե մյուս օրը բոմժ չի, անունս կփոխեմ՛՛ /վիդեո/
՛՛Հայաստանում ընդդիմադիր դաշտ գոյություն չունի և գոյություն չունի երևի թե 2010, 11 թվականից: Երբ մենք բանտում էինք, ընդդիմադիր դաշտ կար, երբ դուրս եկանք, ընդդիմադիր դաշտը մեռավ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը:
Նա նշեց, որ երբ բանտից դուրս եկավ, ու հայտնվեց Ազատության հրապարակում, տեսավ, թե 2008 թվականի ՀԱԿ-ի կողքին կանգնած մարդկանց թիվը որքան է նվազել, և հասկացավ հետևյալը. ՛՛Ես մյուս օրը մամլո ասուլիս եմ տվել ու ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Գագիկ Ծառուկյանին արած ռևերանսը սպանելու համար է այս ամբողջ ժողովրդի ընդդիմադիր կեցվածքը: Ես չեմ պատկերացնում, Հայաստանի հանրապետությունը լավ ճանաչելով, ինչպես կարող է Գագիկ Ծառուկյան անունով մարդը լինել ընդդիմադիր, դա հնարավոր չէ՛՛,-կարծում է Հացպանյանը:
Վերջինիս խոսքով՝ Հայաստանում բիզնեսով զբողվող մարդը չի կարող ընդդիմադիր լինել: ՛՛Եթե դու օլիգարխ ես օլիգարխիկ մի պետության մեջ և ընդդիմադիր, այստեղ ինչ-որ բան այն չէ: Կամ դու օլիգարխ չես, մենք ենք սխալվում, կամ հակառակը՝ ինչ-որ փոխհամաձայնություն կա՛՛,-նկատեց նա:
Ապա Հացպանյանն ասաց, որ դեռ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանին բնութագրող նման բան է ասել. ՛՛Ասեց՝ դու էս իշխանությունների օրոք բոմժ ես դառնալու: Հիմա Գագիկ Ծառուկյանը վաղը, այս գիշեր ելնի, ասի՝ ես ընդդիմադիր եմ, եթե մյուս օրս բոմժ չի, ես անունս կփոխեմ՛՛,-ասաց նա:
Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում: