20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այս կերպ է պետք վարվել, այդ կերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այսպես է պետք սիրել հայրենիքը. Բակո Սահակյան

Անկախությունը մեծագույն արժեք է և այն մշտապես արժևորելու լավագույն միջոցը աշխատանքն է: Այս մասին Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ Գյումրիում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով մրցանակաբաշխության ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

 «Մասնակցելով այս մրցանակաբաշխությանը՝ ինձ մոտ մտահաղացում առաջացավ․ ես հրավիրելու եմ այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին մեր հայրենիքի Արցախյան հատված և Արցախի Հանրապետությունում նորից ու նորից մեծարելու եմ նրանց: Այս կերպ է պետք վարվել, այդ կերպ է պետք հարգել և պաշտել հայրենիքի պաշտպաններին, այսպես է պետք սիրել հայրենիքը»- ասաց Սահակյանը:

Նախագահի խոսքով՝այդ մեծարումն Արցախում օգտագործելու է՝ խորապես հասկանալու համար, թե նրանք ինչպես են հասել  այդ հաղթանակին, և նույն հաջողությունը Արցախի Հանրապետությունում գրանցելու նպատակով՝ ակնկալում է հերոսների աջակցությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ