20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նրանք սահման են պահել ու ետ շպրտել թշնամուն

Մեզանում տեսակետ կա, թե 18 տարեկանն ի՞նչ զինվոր: Երեւի այս տեսակետի հիմքում զինվորի նկատմամբ մեր հասարակության գերհոգատար վերաբերմունքն է: Մեր հասարակությունը 18 տարեկան զորակոչված պատանուն ընկալում է որպես երեխա: Մենք մեր զինվորներին հաճախ այդպես էլ ասում ենք՝”ՙմեր էրեխեքը”: Մինչդեռ 18 տարեկանը բանակում դառնում է զինվոր:

Այս թեմային անդրադառնալու պատճառը ադրբեջանական վերջին դիվերսիան էր: Թշնամու դեմն առել են հենց 18 տարեկան զինվորները՝ իրենց հրամանատարի հետ միասին: Դեռ երեկ այդ տղերքը գուցե չէին էլ պատկերացնում, որ դիրք են պահելու, թուրքի դեմ կռիվ են տալու ու հաղթելու: Ի դեպ շատ կարեւոր է, որ դիրքապահ զինվորները կռիվ են տվել իրենց հրամանատարի հետ միասին, որ նման դեպքերում հրամանատարը զինվորի կողքին է եղել:

Այդպես էր եղել նաեւ այս տարվա հունվարին, երբ Մարտակերտի դիրքերից մեկում թշնամու դիվերսիան հետ էին մղել դիրքապահ զինվորներն ու իրենց դասակի հրամանատարը:

Հուզիչ ու միաժամանակ հպարտություն հաղորդող տեսարան էր, երբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոսպիտալում պարգեւատրում էր մեր վիրավոր զինվորներին: Պատերազմ հաղթած նախարարը գիտի դիրքապահ զինվորի արժեքը:

Մեր դիրքապահ տեղերքն այսօր գտնվում են նախարար Օհանյանի ուշադրության կենտրոնում եւ՝ ապաքինվում են: Բայց շատ կարեւոր է, որպեսզի նրանք զգան, որ իրենք մեր բոլորի հպարտությունն են: Վերամբարձ արտահայտություններից զերծ մնալով ուղղակի փաստենք՝ այս տղերքը վտանգել են իրենց հանուն մեզ բոլորիս:

Նրանք չեն ընկրկել, սահման են պահել, ու ետ են շպրտել թշնամուն, եւ մենք պարտական ենք նրանց:

 

Սեդա Մանուկյան

հոգեբան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ