20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ ասաց, որ ոչ քաղաքական էլեմենտները համամասնականի դեպքում չեն անցնելու

Այսօր շարունակվում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումները: Ելույթով հանդես եկավ Նախագահի առնթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը: Նա ընդգծեց, որ ընտրական համակարգի փոփոխությունները բնորոշ են այն երկրներին, որտեղ ժողովրդավարության և ժողովրդավարական համակարգը խորը արմատներ չունեն:   Հրայր Թովմասյանն ասաց, որ ցանկացած ընտրական համակարգ կամ ցանկացած ընտրություններ ժողովրդավարական հասարակությունում պետք է լուծեն երեք գլխավոր խնդիրներ:

Առաջինը՝ իշխանությունների լեգիտիմություն, երկրորդը՝ քաղաքական էլիտայի սելեկցիա, երրորդը՝ քաղաքական կոնֆլիկտների լուծում: ՛՛Ցավոք պիտի արձանագրեմ, որ նախորդ տարիներին ընտրական պրոցեսներն ու ընտրություններն այս երեք խնդիրները բավական չափով կամ ամբողջական չեն կարողացել լուծել և սրանով է պայմանավորված, որ այս հարցադրումները, այս խնդիրները շահարկվում են՛՛,- ասաց Թովմասյանը:

Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա նա շեշտեց, որ այս կամ այն ընտրության հարցում քաղաքական փոքրամասնության ձայնը պետք է լսելի լինի: ՛՛Ինքնին Սահմանադրության մեջ գրել համամասնական կամ մեծամասնական, չեմ ուզում անդրադառնալ սրա ուժեղ ու թույլ կողմերին, սակայն նշեմ, որ ինքնին այս կամ այն համակարգը ընտրությունների որակի հետ կապված խնդիրներին լուծում չի տալիս՛՛,-ասաց նա: Վերջինս շեշտեց, որ համամասնական ընտրակարգին անցնելով, ընդդիմադիրներն ասում են, որ կլուծվի այն խնդիրը, որ մեծամասնականով ընտրվում են ոչ քաղաքական էլէմենտները: ՛՛Սակայն ո՞վ ասաց, որ այդ էլեմենտները չեն անցնելու համամասնականի պարագայում՛՛,-հարցրեց նա: Նա նկատեց, որ ՌԴ-ի վերջին խորհրդարանական ընտրություններում այդ էլեմենտները դրսևորվեցին, թեկուզև հարյուր տոկոս համամասնական ընտրակարգն էր գործում:

Ըստ նրա՝ որևէ ընտրական համակարգ ընտրելուց առաջա պետք է հասկանալ՝ այդ ընտրական համակակրգը ինչ խնդիրներ պետք է լուծի, ՛՛այսինքն՝ հասկանանք՝ ինչ ենք ուզում մենք՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ