18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՏՊ-ի լայն ժպիտով մաղձոտ շարադրությունը Շարմազանովը չմեկնաբանեց /վիդեո/

Ազգային ժողովի փոխանախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ ցինիզմ համարելով այն:

 “Եթե դուք նկատի ունեք Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզի վերաբերյալ առաջին նախագահի ոհդվածը, որտեղ նա երջանիկ ժպտում է, ես նման ցինիզմը մեկնաբանելու կարիք չեմ զգում”,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ նմանատիպ ցինիզմով, մաղձով, նենգությամբ լցված հոդվածները պետք է մնան առանց մեկնաբանության: Շարմազանովը զարմացած է, որ  առաջին նախագահին սպասարկող լրատվամիջոցն էլ այդ հոդվածի մեջ դրել է Տեր-Պետրոսյանի երջանիկ ժպիտով նկարը:

“Եթե մարդիկ այդքան վստահ են, որ Հայաստանը գնում է դեպի կործանում, եւ դրանից երջանիկ են, ապա ես չեմ ցանկանում մեկնաբանել”, -իր միտքը եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Վերջինս, սակայն,  պատրաստ է գնահատական տալ նորմալ հայտարարություններին, այլ ոչ թե մաղձին եւ նենգությանը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ