20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հովհաննես Սահակյանը ներկա ստանալու չէր եկել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ասաց, որ չի եկել՝ ներկա ստանալու: ՛՛Չեմ եկել, որ ձեր մոտ ներկա ստանամ ու գնամ, ես եկել եմ, որովհետև մտահոգ եմ այս քննարկումներով, ու մեր քաղաքական թիմն էլ այդ պատճառով է մասնակցում այս քննարկումներին՛՛,-ասաց Սահակյանը: Նկատենք, որ ՀԱԿ-ի և ՛՛Ժառանգության՛՛ ներկայացուցիչները հանդիպմանը նշեցին, որ եկել էին զուտ եվրոպական կառույցների հրավերով: Արամ Մանուկյանն ու Վլադիմիր Կարապետյանն էլ մի քանի րոպե միայն մասնակցեցին ու հեռացան:

Հովհաննես Սահակյանն ընդգծեց նաև, որ ՀՀԿ-ը պատարստ է բովանդակային քննարկման և քաղաքական օրակարգ լցնելու խնդիր չկա: ՛՛Սահմանադրական բարեփոխումների հայացակարգի նախագծի քննարկումն է սա, ոչ թե հարկային ու մաքսային օրենսդրության՛՛,-նկատեց Սահակյանն՝ այդ կերպ արձագանքելով Հրանտ Բագրատյանին, ով ասել էր, թե այս փոփոխությունները պետք է դիտարկեն նաև ՀՀ-ի անդամակցությունը՝ ԵՏՄ-ին:

Նա առաջարկեց քննարկում կազմակերպել նաև իրենց քաղաքական թիմի ներսում, որպեսզի ՀՀԿ-ականները ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները: ՀՀԿ պատգամավորի համոզմամբ՝ այն շեշտադրումներն, որոնք ուղղակի կամ անուղղակի քննարկման առարկա են դառնում, պետք է  քննարկման առարկա դառնան նաև հասարակության շրջանում՛՛:

Ինչ վերաբերում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելուն, ապա Հովհաննես Սահակյանն ասաց, որ ընտրակարգի հետ կապված չէ ընտրությունների մակարդակը և ոչ մի երկրում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ