15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գագիկ Հարությունյանը կախարդական փայտիկ չի փնտրում

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր քննարկման ժամանակ նշեց, որ այս քննարկումն առաջին հերթին կարևորում են իրենք՝ հանձնաժողովի անդամները: ՛՛Հանձնաժողովը պետք է սկզբուքնային հարցերի շուրջ կողմնորոշվի, եւ ձեր կարծիքը կարեւոր՛՛,-դիմելով քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ ասաց նա: Հարությունյանը շեշտեց, որ քննարկամն առարկա է ոչ թե ավարտված փաստաթուղթը, այլ հայեցակարգի նախագիծը որի քննարկման արդյունքով հանձնաժողովի անդամները պետք է կարողանան կողմնորոշվել:

ՍԴ նախագահի կարծիքով՝ լրջագույն հիմնախնդիրներ կան իրավունքի ոլորտում, որոնք պետք է լուծվեն, բացի այդ պետք է դինամիկայի մեջ գործեն հակակշիռների եւ զսպումների համակարգերը:

Հարությունյանը նշեց՝ եթե փորձում ենք սահմանադրաիրավական մոտեցումների տեսանկյունից նայել, տեսնում ենք, որ տուրք ենք տվել իրավունքների ներառմանը առանց առանձնացնելու իրավունքները:  

Հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց, որ հանձնաժողովի սկզբուքններից մեկն այն էր, որ չփնտրի կախարդական փայտիկ, դա միայն հեքիաթներում է, այլ իրական լուծումներն ու վտանգները քննարկի:

Գագիկ Հարությունյանն ընդգծեց՝ Սահմանադրությունը պետք է զարգացնել ամեն օր: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ