20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խելոք մարդը չի ծխի՝ ասում են “Գրանդ Տոբակո”-ի աշխատակիցները /ֆոտո, վիդեո/

“Մենք հավատարիմ ենք մնալու Հրանտ Վարդանյանի աշխատանքային ավանդույթներին եւ աշխատաոճին, շարունակելու ենք բարձր պահել հայկական արտադրանքի պատիվը Հայաստանում եւ Հայաստանից դուրս՝ դառնալով վերազգային կորպորացիա”,-լրագրողների հետ զրույցում այսօր՝ հունիսի 6-ին ասաց “Գրանդ Տոբակո” ընկերության նախագահ, Հրանտ Վարդանյանի ավագ որդին` Միքայել Վարդանյանը ։

Հրանտ Վարդանյանի ստեղծած “Գրանդ Հոլդինգ”-ում  այսօր աշխատում է մոտ 6500 մարդ, սակայն նախատեսում են ստեղծել նոր աշխատատեղեր, տարեցտար ավելացնելու են ներդրումների եւ արտադրության ծավալները:

Ըստ Միքայել Վարդանյանի, հոլդինգը շարունակելու է մնալ տեղական արտադրության ամենախոշոր հարկատուն եւ պատրաստի արտադրանքի ամենախոշոր արտահանողը։

“Շարունակելու ենք զարգացնել գյուղատնտեսությունը Հայաստանում՝ ավելացնելով ծխախոտի ցանքատարածքները եւ՛ սահմանամերձ շրջաններում, եւ՛ Արցախում”,- ասաց ց նա։

 “Գրանդ Տոբակո” հայ-կանադական համատեղ արտադրության ձեռնարկության գործադիր տնօրեն Սամվել Սահակյանի խոսքով էլ  ծխախոտի հումքի վերմշակման, կտրտման նոր հոսքագծի ավելացմամբ պլանավորել են մոտ 130 հոգու համար նոր աշխատատեղ բացել։

“Ներդրումը 2 մլն 700 հազար եվրո արժե եւ կաշխատի երկու ամսից”,- ասաց նա: Ըստ գործադիր տնօրենի նախատեսվում է ընդլայնել դրսի շուկան:

Ի դեպ ընկերության աշխատակիցների խոսքով, խելոք մարդը չի ծխի:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ