20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը ըստ Լևոն Տեր Պետրոսյան ilur.am

ilur.am լրատվական կայքը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ  Լևոն Տեր Պետրոսյանի մի քանի կետից բաղկացած դիտարկումները.

 Խնդրո առարկա քարտեզն արտացոլված է Սերժ Սարգսյանի վերջին շրջանում ունեցած մի քանի “ծրագրային” ելույթներում (10.04.2014; 13.04.2014; 24.05.2014; 27.05.2014; 29.05.2014; 31.05.2014)։ Որքան էլ ամբոխահաճ կամ պոպուլիստական, որքան էլ չհամակարգված, դրանցում ըստ էության շոշափվում են հետեւյալ չորս հիմնական թեմաները` ա. նորանշանակ կառավարության առջեւ դրված խնդիրները, բ. Մաքսային (Եւրասիական) միությանն անդամակցության գործընթացը, գ. Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները եւ դ.Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության հիմնավորումը։ Ստորեւ, առանց մանրամասների մեջ մտնելու, ես կփորձեմ առանձին-առանձին անդրադառնալ այս չորս թեմաներից յուրաքանչյուրին` խնդիր դնելով ոչ թե սոսկ մեկնաբանել Սերժ Սարգսյանի արտահայտած արտառոց մտքերն ու դատողությունները, այլ քողազերծել դրանցով պարուրված նրա բուն մտադրություններն ու հետապնդած նպատակները։ Եւ այսպես.

ա. Նորանշանակ կառավարության առջեւ դրված խնդիրները

Այս թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի արտահայտած բնորոշ մտքերից ես կառանձնացնեի հետեւյալ երեքը.

1. “Հովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով եւ կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը” (13.04.2014)։ Եթե տվյալ գնահատականը հումորով չի հնչեցված, ապա այն լիակատար արհամարհանք է սեփական ժողովրդի նկատմամբ, որի մեծամասնությունը ակնհայտորեն բոլորովին հակառակ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ, չխոսած այլեւս վերջինիս միջազգային համբավի մասին, որը պարզապես սպանիչ է։ Հայաստանում պաշտոնավարած ամերիկյան դիվանագետների զեկուցագրերը եւ ռուսական մամուլը այնպիսի անվայելուչ որակումներով են բնութագրում Աբրահամյանին, որ ես ինձ նվաստացած կզգամ, եթե այստեղ կրկնեմ իմ երկրի վարչապետին հասցեագրված այդ որակումները։ Ցանկացողները դրանց կարող են ծանոթանալ “Ի լուր”  կայքի “Հովիկ Աբրահամյանի իմիջը Ամերիկայի Միացյալ Նահանգներում”  (iLur.am. 28.04.2014) եւ “Հովիկ Աբրահամյանի իմիջը Ռուսաստանում” (iLur.am. 06.05.2014) վերնագրերը կրող հրապարակումներում։ Մի խոսքով, Հովիկ Աբրահամյանին որպես հրեշտակ ներկայացնելու Սերժ Սարգսյանի ջանքերը, համոզիչ չլինելուց առավել, միայն ծիծաղ կարող են առաջացնել։

2. “Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու եւ դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով” (13.04.2014)։ Ինչպես արդեն նկատել են լրագրողներից ու վերլուծաբաններից շատերը, սույն հրահանգով Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին խստիվ արգելում է բացահայտել Տիգրան Սարգսյանի գլխավորած նախորդ կառավարության թերացումները, չարաշահումներն ու ապօրինությունները։ Որքան էլ արտառոց, բայց մեր իրականության մեջ այսպիսի հրահանգի արձակումը միանգամայն հասկանալի է, քանի որ նման բացահայտումների պարագայում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու մի կողմից արդարանալ, թե ինչպես է վեց տարի շարունակ հանդուրժել այդ ամենը, իսկ մյուս կողմից` փարատել կառավարության թերացումներին, չարաշահումներին ու ապօրինություններին իր տեղյակ կամ մասնակից լինելու վերաբերյալ բնականաբար ծագելիք կասկածները։

3. “Կառավարության ծրագիրն … ուղղված է սկսված բարեփոխումները շարունակելուն, արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն եւ արդար աշխատանքը խրախուսելուն։ … Պարոն Հովիկ Աբրահամյանն իր փորձով, կառավարման ունակություններով, աշխատաոճով արդեն հասցրել է բավականին դրական սպասումներ ձեւավորել կառավարության գործունեության հանդեպ” (24.05.2014)։ Թե հիրավի՞”Աբրահամյանը դրական սպասումներ է ձեւավորել կառավարության գործունեության հանդեպ”, դա միայն Սերժ Սարգսյանին է հայտնի, բայց որ Աբրահամյանի “ծրագիրն”  ամենեւին ուղղված չէ “արտադրողի, ստեղծողի, գյուղացու կողքին ամուր կանգնելուն, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը նոր լիցք հաղորդելուն եւ այլն”, երեւում է վերջինիս կատարած առաջին իսկ գործնական քայլերից։ Ընդամենը պաշտոնավարման մեկամսյա ընթացքում Աբրահամյանը օրենսդրական փոփոխությունների ու կառավարական որոշումների միջոցով կատարել է հետեւյալ դարակազմիկ “բարեփոխումները” .

– Միաձուլել է ֆինանսների նախարարությունն ու Պետեկամուտների կոմիտեն, ինչը թե՛ տեղական, թե՛ միջազգային փորձագետների տեսակետից՝ շահերի ակնհայտ բախում եւ հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում.

– Վերացրել է շքեղության հարկը, ինչից բնականաբար օգտվելու են ոչ թե փոքր ու միջին ձեռնարկատերերը, այլ բացառապես մեծահարուստ գործարարներն ու կոռումպացված պաշտոնյաները.

– Խոշոր ձեռնարկատերերին ազատել է պարտադիր աուդիտի անցկացման պարտավորությունից` դրանով խորացնելով տնտեսության ստվերայնությունը.

– 800 մլն դրամի արտոնյալ վարկ է տրամադրել Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատին պատկանող «Միկշին» ընկերությանը, որը նաեւ, այսպես կոչված, կարմիր գծերի սեփականատերն է.

– Երեք տարով հետաձգել է Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկի «Արմյանսկի ուրոժայ» ընկերության կողմից ԱԱՀ-ի վճարումը, որի հետեւանքով պետական բյուջեն զրկվում է 732 մլն դրամի հարկային եկամուտից.

– Եւ վերջապես, զավեշտի ժանրից, շրջանառության մեջ է դրել Կուտակային կենսաթոշակային հիմնադրամի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» լինելուն վերաբերող իդիոտիզմը։

Ինչեւէ, բոլորի համար ակնհայտ ու հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենեւին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանը ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր սահմանադրական հանրաքվեն կեղծելու եւ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով։ Թալանի եւ ընտրակեղծարարության մասով Սարգսյանը կարող է ոչ մի մտավախություն չունենալ, որովհետեւ այդ գործերի կազմակերպման համար Աբրահամյանից ավելի հարմար թեկնածու դժվար թե գտներ։ Ինչ վերաբերում է երրորդ նկատառմանը, ապա այստեղ Սերժի սպասումը չարդարացավ, քանի որ Ծառուկյանը հրաժարվեց կոալիցիա ձեւավորել ՀՀԿ-ի հետ, թեեւ համաձայնելու պարագայում ԲՀԿ-ն կարող էր ստանալ 7–8 նախարարի եւ 4–5 մարզպետի պաշտոն։ Չհաջողելով այս հարցում, վստահաբար, Սերժ Սարգսյանը փորձելու է Ծառուկյանին ներքաշել համագործակցության մի այլ դաշտ` նրան մասնակից դարձնելով Սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ինչի մասին ստորեւ։

Առաջին նախագահի դիտարկումները ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ