09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱԿ-ը միայն միջազգային կառույցների հրավերի պատճառով էր եկել

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր սահմանդրական բերափոխումների հետ կապված քննարկման ժամանակ հայտարարեց, որ իրենք այստեղ են միայն միջազգային կառույցների հրավերի պատճառով, ոչ թե բովանդակային քննարկման հույսով: Մանուկյանը նշեց նաև, որ Հայաստանին սահմանդրական բերափոխումներ պետք չեն:

՛՛Մենք գտնում ենք որ այսօր Հայաստանում չկա սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ, այսօր չկա սահմանարական փոփոխությունների քաղաքակա պահանջ ու չկա սահմանդրական ճգնաժամ՛՛,-նկատեց նա: ՀԱԿ-ը գտնում է նաև, որ այս փոփոխությունները միայն իշխանական մարմինների խնդիրն է լուծում, և իշխանությունը պահելու խնդիր կա այս փոփոխությունների հիմքում:

՛՛Այն իշխանությունն ու ղեկավարը, որը ձախողել է մեր բոլոր լուրջ մարտահրավերներն ու խնդիրները՝ և արտաքին, և ներքին բնագավառում, և տնտեսության ու սոցիալական բնագավառում, և առավել ևս Հայաստանն այսօր գտնվում է դեմոգրաֆիկ աղետի առաջ, բնակչությունը մեծ արագությամբ շարունակում է արտագաղթել, այս փոփոխությունները հասարակությանը շեղելու, քաղաքական ուժերին շեղելու հիմնական միջոց են հանդիսանում՛՛: Մանուկյանը հայտարարեց, որ այս թեմայով մյուս քննարկումներին իրենք չեն մասնակցելու: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ