13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Համալիրը օգտագործել քաղաքական համագումներներ համար կարելի է, բայց պաշտպանել չի կարելի՞. Անահիտ Բախշյան

Բնապահպանության նախկին  նախարար  Կարինե  Դանիելյանը  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց, որ մարզահամերգային համալիրը կարող է արժանանալ երիտասարդական պալատի շենքի ճակատագրին:

“Եթե Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագրի մեջ մենք չդնենք կարևոր կետերը, ուրեմն կկորցեննք ևս մի պատմամաշակութային համալիր”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարինե Դանիելյանը:

“Խիստ անթույլատրելի է թույլ տալ նման բան: Պատմամաշակութային ժառանգութունը պահպանելը նաև բնապահպանների գործն է”,-ասաց նա:

 “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը  հայտնելով իր դիրքորոշումը ասաց. “Ի սկզբանե դա չպիտի սեփականաշնորհվեր, բա էլ պետության դերը որն է: Վերջերս ՀՀԿ-ն Մարազահամերգային համալիրում մեծ համաժողով արեց, բոլոր ծակ ու ծուկներն օգտագործեց, հետաքրքիր է` նա վճարել էր դրա համար: Օգտագործել այդ կառույցը քաղաքական համագումներներ համար կարելի է, բայց պաշտպանել չի կարելի”:

Քննարկման մյուս բանախոսը՝ սոցիոլոգ  Ահարոն Ադիբեկյանն էլ հստակեցնում , որ պետությանն արգելում են զբաղվել բիզնեսով, նա պիտի միայն քաղաքականությամբ զբաղվի.”Մենք չունենք հարյուր համալիր, որ մրցակցության արդյունքում մեկը պահպանվիլ”,-հավելեց սոցիոլոգը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ