10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Նախարարը՝ դեսպանների բողոքներից

՛՛Ես նման տեղեկություն չլսեցի, իսկ դուք լսեցիք՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, երբ հետաքրքրվեցին, թե դեսպաններն իրենից էլ են դժգոհել: Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ դեսանների հետ հանդիպման ժամանակ նրանք բողոքել էին, որ նախարարները ներդրումային ծրագրեր չեն առաջարկում, իսկ իրենց առաջարկներն էլ չեն ընդունում:

՛՛Վարչապետը հանդիպել է դեսպանների հետ, և քննարկել են հարցերի լայն շրջանակ, ինչի մասին տեղեկացրեց վարչապետը՛՛,-հավելեց նախարարը:

Դիտարկմանը, որ վարչապետը նեղսրտեց, որ դեսպանները բողոքել են, նա արձագանքեց. ՛՛Ես կարծում եմ, որ տեղեկատվությունը, որ տրամադրվել է դեսպանների կողմից,  արդեն հասանելի կդառնան նախարարներինին, թե խնդիրը կոնկրետ ինչին է վերաբերում՛՛: Նա նշեց, որ իր նախարարության հետ կապված ոչ մի նման հարց չկա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ