05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

“Լյուքսի հարազատները սեռական բնույթի խոսքեր ասացին, Գարիկի մամային դարձրին հասարակական հնչեղություն…” /վիդեո/

“Հարսնաքարի”  գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մորը` Նունե Մարգարյանի նկատմամբ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը):

Հիշեցնենք, որ երբ մարտի 24-ին, Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվում էր վճիռը, ամբաստանյալների հարազատների, մասնավորապես Գարիկ Մարգարյանի մայրը սկսեց անվայել խոսքեր ասել:

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում, դատական նիստի ընդմիջմանը, երբ լրագրողները զրուցում էին պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, Նունե Մարգարյանը փորձեց պաշտպանել Սարգսյանին:

“Լյուքս Ստեփանյանի դատին, ինչ ասես՝ ասին մեր հարգարժան փաստաբանին, բայց ես մի բան բարձրաձայն ասեցի, գործ հարուցեցին”,-ասաց Նունե Մարգարյանը:

Մանրամասները տեսանյութում: 

Հիշեցնենք, որ անցած տարի մայիսի 15-ին ՀՀ զինված ուժերում մահացած Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպանն է, եւ ընդհանուր իրավասության դատարանում Լյուքսի հարազատները հաճախ էին անվայել խոսքեր ասում պաշտպանի հասցեին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ