23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ հասարակությունը ոտքի կանգնի, պարոն խոսնակը չի հասցնի թաքցնել իր հայտնի ժպիտը. Մարգարիտ Եսայան

«Ընդդիմությունը 20 հոգուց ավել մարդ չի կարողանում հավաքի»,- այս մասին այսօր,լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայտարարություններին, թե աշնանը թեժ քաղաքական գործընթացներ են սպասվում, ասել էր  վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խոսնակի այդ արտահայտությանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց.

«Երբ հասարակությունը ոտքի կկանգնի, իսկ հասարակությունը վստահաբար ոտքի է կանգնելու, դա կլինի այնքան հուժկու, որ պարոն խոսնակը չի հասցնի թաքցնել իր հայտնի ժպիտը»։

Եսայանն ասում է՝ Հայաստանի հանրապետությունում այսօր հասարակության ճնշող մեծամասնությունն ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը։

 «Մեկ տարվա ընթացքում Փաշինյանը կարողացավ փոշիացնել, գրեթե զրոյացնել այն վստահությունն ու հավատը, որն ինքն ուներ մեկ տարի առաջ և ստացավ 70 տոկոսը։ Այսօր դա փոշիացված է հենց վարչապետի և նման հայտարարությունների, որևէ խոստում չկատարելու արդյունքում։  Ինչ վերաբերվում է «մարդ հավաքել» արտահայտությանը, եթե պարոն խոսնակը նման ձևակերպում է արել,  դա առաջին հերթին մարդկանց և հասարակության համար է վիրավորական արտահայտություն։ Եթե կարիք լինի, իսկ կարիք անպայման լինելու է, քանի որ հասարակության ներսում շատ լուրջ ընդվզում է հասունանում ընդդեմ Փաշինյանի և նրա իշխանության, պահը կգա և պարոն խոսնակն իր աչքով կտեսնի, թե հասարակության որ հատվածը, որքան մարդ կհավաքվի և ինչ կասի իրենց»,- նցեշ Եսայանը։

Մարգարիտ Եսայանը նաև հավելեց. «Վստահ եմ, որ այդ փոթորիկին, բազմամարդությանն իրենք չեն կարող դիմանալ և շատ աննախանձելի վիճակում կլինեն։ Այն, որ գալու է այն պահը, երբ հասարակությունը պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և այս իշխանության հեռացումը, վստահ եմ։ Դա լինելու է ոչ հեռավոր ապագայում»։

Տաթև Կոստանդյան

armdaily.am

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ