13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պարզաբանումը՝ Երևան- Մոսկվա NGT 928 չվերթի շուրջ տարածված տեղեկատվության մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայտնում ենք, որ լրատվամիջոցների շրջանում տարածված այն տեղեկատվության շուրջ, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան- Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս (01.09.2019թ.) եղել են կանգնած ուղևորներ, Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն շարունակում է ուսումնասիրությունները:

Տեղեկացնում ենք նաև, որ նշված չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների համար նախատեսված նստատեղերի քանակը 124 է, մինչդեռ նշված չվերթի ընթացքում ինքնաթիռում եղել են 118 ուղևոր և անձնակազմի անդամները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիի օդանավակայանում, և նույն օրը չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով բարեհաջող կերպով տեղափոխվել են Մոսկվա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ