26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հնագետները հայտնաբերել են հարություն առնելուց հետո Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելու ենթադրյալ վայրը

Ղուկասի Ավետարանում նշված է, որ հարություն առած Հիսուսն առաջին անգամ աշակերտներին երեւացել է Էմմավուսի ճանապարհին՝ «Երուսաղեմից մոտ 10 կմ հեռավորությամբ գտնվող բնակավայր: Sputnik-ը հայտնում է, որ ֆրանս-իսրայելական արշավախումբը հելլենական շրջանի ամրություն է հայտնաբերել, որը կարող է լինել այդ նույն Էմմաուսը: Կարծիք կա, որ այն կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում Սելեւկիդների պետության գեներալ Բաքհիդի կողմից: Այնուհետեւ ամրոցը օգտագործել են հռոմեացիները ընդհուպ մինչեւ մ.թ. 70 թվականին հրեաների պարտությունը:

Գիտնականները կարծում են, որ հենց Էմմավուսն են գտել, քանի որ սա Երուսաղեմից արեւմուտք միակ ամրությունն է, որը գոյություն է ունեցել եւ բարգավաճել Հիսուսի ժամանակներում: Հիմա այս վայրում է գտնվում Կիրյաթ-Իեարիմ բնակավայրը:

Նույն օրը, երբ Հիսուս հարություն առավ, աշակերտներից երկուսը գնում էին իրենց տուն, որը գտնվում էր Էմմավուս գյուղում: Նրանք Բաղարջակերաց տոնի համար էին եկել Երուսաղեմ և հիմա տուն էին վերադառնում: Նրանք լսել էին Հիսուսի հետ պատահած բոլոր դեպքերը և այդ մասին խոսելով գնում էին իրենց ճանապարհով: Քիչ հետո մի երրորդ անձնավորություն` Հիսուսը, միացավ նրանց: Բայց աշակերտները սկզբում չճանաչեցին նրան: Նա հայտնվեց որպես սովորական մարդ, բայց աշակերտները չճանաչեցին նրան: Նրանց հոգևոր աչքերը փակ էին և դեռևս չէին հավատում, որ Հիսուս իսկապես հարություն է առել մեռելներից: Հիսուս հարցրեց նրանց, թե ինչ էին խոսում ճանապարհին: Նա գիտեր պատասխանը, բայց ուզում էր նրանցից լսել:

Հիսուսը շատ հաճախ աշակերտներին հարցեր տալով էր սովորեցնում: Կղեովպաս անունով աշակերտն ասաց Հիսուսին. «Չգիտե՞ս ինչի մասին ենք խոսում: Չե՞ս լսել, թե այս վերջին երեք օրերին ինչ է կատարվել Երուսաղեմում»: Հիսուսը հարցրեց. «Ի՞նչ է կատարվել»: Եվ նրանք պատմեցին իրենց առաջնորդ Հիսուսի մասին, որն Աստծո և ամբողջ ժողովրդի առաջ խոսքով ու գործով զորավոր մարգարե էր: Նրանք, ովքեր չեն հավատում Քրիստոսի հարությանը, նրան համարում են ոչ ավելին, քան խոսքով ու գործով զորավոր մարգարե: Նրանց համար Հիսուսն ընդամենը իմաստուն ու բարի մարդ է: 

Հետո այդ երկու աշակերտները պատմեցին իրենց հուսախաբության` Հիսուսի մահվան մասին: Նրանց հույսն այն էր, որ նա Մեսիան է, Իսրայելի թագավորը, բայց այժմ խորտակված են նրանց բոլոր հույսերը, քանի որ մտածում էին, որ Հիսուս պետք է ապստամբություն բարձրացներ օտար զավթիչների դեմ, սակայն այդպես չեղավ: Բոլոր հրեաները հավատում էին, որ Մեսիան Իսրայելին հաղթություն կտա իր թշնամիների հանդեպ: Նրանք չէին հավատում այնպիսի Մեսիայի, որը մեռնելու է խաչի վրա:

«Բայց այսօր մի զարմանալի բան ենք լսել,- ասացին նրանք,- այսօր առավոտյան այն գերեզմանը, ուր Հիսուսի մարմինն էր դրված, դատարկ էր»: Եվ նրանք շարունակեցին պատմել այն, ինչ լսել էին կանանցից, Պետրոսից ու Հովհաննեսից: Բայց թափուր գերեզմանը Հիսուսի կենդանության ապացույցը չէր: Աշակերտներից ոչ ոք դեռևս անձամբ չէր տեսել Հիսուսին: Նրանք գիտեին միայն, որ Հիսուսի մարմինը չկա: Այնուհետև Հիսուսը երկու աշակերտներին սկսեց ուսուցանել, թե ինչ է գրված Մովսեսի և բոլոր մարգարեների գրքերում: Հին կտակարանի մարգարեությունների համաձայն` Մեսիան նախ պիտի չարչարվեր ու մեռներ, այնուհետև հարություն առներ ու հաստատեր իր հոգևոր հավիտենական թագավորությունը: Հրեաները գիտեին Հին կտակարանում նկարագրված «չարչարվող ծառայի» մասին, բայց չէին հավատում, թե դա նույն Մեսիան է:

Նրանց կարծիքով` չարչարվող ծառան ու Մեսիան տարբեր մարդիկ են: Հիսուս սովորեցրեց, որ չարչարվող ծառան հենց Մեսիան է: Հիսուս իր չարչարանքների և մահվան մասին շատ էր պատմել աշակերտներին, բայց նրանք այդպես էլ չէին հասկացել: Երկու աշակերտները ուշադիր լսում էին: Նրանց սրտերը ճմլվում էին Հիսուսի խոսքերից: Նրանք Հիսուսին իրենց տուն հրավիրեցին: Եթե ներս չհրավիրեին, նա կգնար, և աշակերտները երբեք չէին իմանա, թե Էմմավուսի ճանապարհին ով է իրենց հետ քայլել: Հարցնենք ինքներս մեզ. «Քանի՞ անգամ է Հիսուսը մեզ հետ խոսել ճանապարհին, բայց մենք ներս չենք հրավիրել նրան» (Հայտն. 3.20):

Տուն մտնելուց և ճաշի պատրաստվելուց հետո Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց, կտրեց այն և տվեց նրանց: Աշակերտներն այս բանը շատ էին տեսել նրա մահից առաջ: Այդ ժամանակ նրանց հոգևոր աչքերը բացվեցին, և նրանք ճանաչեցին Հիսուսին: Ճիշտ այդ պահին նա անհետացավ: Թեև արդեն մութ էր, բայց աշակերտները շտապեցին Երուսաղեմ` մյուսներին պատմելու Հիսուսի հետ ունեցած իրենց հանդիպման մասին:

Այդ ընթացքում Հիսուսը Պետրոսին էլ էր հայտնվել: Աշակերտներից մի քանիսն արդեն սկսեցին հավատալ, որ Հիսուսն իսկապես կենդանի է և հարություն է առել մեռելներից: Բայց ոմանք չէին հավատում: Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ մի քանի րոպե անց Հիսուսը հայտնվեց բոլոր աշակերտներին, նրանք դեռևս կասկածում էին ու կարծում, թե տեսիլք են տեսնում: Մինչ Էմմավուսի երկու աշակերտները խոսում էին մյուսների հետ, Հիսուսը հայտնվեց այդտեղ գտնվողների առջև: Այսպիսով հարությունից հետո բոլոր աշակերտները միասին տեսան նրան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ