07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Աբխազական երկաթուղին վերանորոգելու տնտեսական խթան չկա

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքվեց Աբխազիայի երկաթուղուց: ՛՛Խոսքը Աբխազիայով դեպի ՌԴ ելք ունենալուն է  վերաբերում երկաթգծով, ի՞նչ փուլում է՛՛,-հարցրեց նա:

 Փոխնախարարը պատասխանեց, որ մոտավոր ուսումնասիրություններ են արվել, և ըստ այդմ՝  շուրջ երկու հարյուր միլոն դոլարրի ներդրում է պահանջվում նշված հատվածում երկար տարիներ չշահարկված երկաթգծի վերանորոգման և շահագործման համար: ՛՛Իմ կարծքին է, որ այս պահին տնտեսական խթանը բացակայում է, որպեսզի ներդրողը գտնվի ու ցանկություն ունենա ներդրում անել: Օրինակ՝ Իրան Հայաստան երկաթգիծը ինչքան որոշակիանա, այդ պահին ներդրողները կգտնվեն՛՛,-նշեց նա՝ հավելելով, որ Աբխազիայի երկաթգծի համար աշխատանքներ տանում են:

Քոքոբելյանը արձագանքեց, որ Առաքելյանի ասածի շատ տեղին է: ՛՛Տնտեսական խթանը բացակայում է  երկաթգիծը վերանորոգելու, սրանից կարող ենք եզրակացնել՝ տնտեսվարողներին դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանից դեպի Հայաստան շատ չի հետաքրքրում, կներեք սա քաղաքական մասն էր՛՛,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ