19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Էլեկտրաէներգիայի թանկացումը չի բացառվում

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, ասաց  որ Իրան-ՀՀ բարձրավոլտ էլեկտրացանցի անցկացման ծրագիրը նախատեսում են սկսել այս տարի գերմանական մի ընկերության հետ: Սիմոնյանն ասաց, որ ֆինանսավորման հետ կապված խնդիրներ էին առաջացել իրանական կողմի հետ, սակայն հիմա հաղթահարվել են այդ խնդիրները:

Մելքումյանը հետաքրքրվեց՝ հնարավոր է առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում լինի: Սիմոնյանը պատասխանեց, որ եթե պետությունը պատասխանատվություն է վերցնում ու թանկ վարկեր ներգարվում, ապա դա անդրադառնալու է մեր երկրի վրա: ՛՛Սակագների հետ կապված հարցը սառած խնդիր չէ. ժամանակ առ ժամանակ կատարվում են վերանայումներ: Չեմ թաքցնի՝ այս պահին էներգետիկ համակարգում որոշակի դժվարություններ կան: Վերջին տարիները սակավաջուր տարիներ էին, ու շատ հիդրոկայաններ խնդրի առաջ կանգնեցին: Այս առումով քննարկումները ընթանում են, ու եթե շուկայի որոշակի մասնակիցների սակագները վերանայման կարիք լինի, ապա դա պետք է անենք՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ