29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օդն ազատականացվա՞ծ է արդեն

 Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեց՝ որքան գումար է ծախսվել օդի ազատականացման համար: ՛՛Ես ուրախ եմ, որ իշխանություններն անընդհատ ասում են օդի ազատականացում, այդտեղից բխում է, որ նախկինում օդը ազատականացված չէր: Որքա՞ն է ծախսվել օդի ազատականացման համար, և արդյոք համարու՞մ եք, որ օդն ազատականացված է արդեն, որովհետև բոլորս գիտենք, որ տնտեսությունը և քաղաքացիների վիճակը առանց այն էլ այս սուղ պայմաններում ուղղակիորեն կախված է թե շնչելու օդից, թե արտաքին աշխարհի օդից՛՛,- ասաց նա:

Ճշմարիտյանը պատասխանեց, որ բաց երկնքի քաղաքականությունը հայտարարվել է նախորդ աշուն, գումարը զուտ հետազոտությունների վրա է ծախսվել, այդտեղ աջակցության խնդիր չկա: ՛՛Այո, հայտարարվել է և ես կարող եմ տեղեկացնել, որ արդեն երկու – երեք ուղղություններով հուշագիր – պայմանագրեր են կնքվել: Իրանի հետ արդեն կնքվեց պայմանագիր, հիմա Իրաքի հետ ենք բանակցում: Փորձում ենք պայմանագրեր կնքել ոչ միայն եվրոպական, այլև Միջին Արևելքի և Պարսից ծոցի երկրների հետ, որովհետև առաջնային մեր աշխարհագրական տեղը բավական հարմար է այդ առումով, այս քաղաքականության շնորհիվ որոշակիորեն ավիափոխադրումների գներն են իջել՛՛,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ մոտ քսան – քսանհինգ տոկոս ուղևորափոխադրումների աճ կլինի արդյունքում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ